Մի բան գրեմ, որը գուցե տարօրինակ թվա, նաև՝ վաղաժամ:
Կարող է այնպես պատահել, որ «խաղաղապահների», «բանակցությունների» անհրաժեշտության երեկվա քարոզչական գրոհի փաստացի տապալումից հետո, հիմա, այլ ավելի նուրբ կերպով թեմաները տանեն առաջ: Օրինակ, շեշտելով Թուրքիայի վտանգը: Մի բան, որն իրական է, ու մի բան, որի մասին մեր պաշտոնյաներն էլ են շեշտում: Դրա համար էլ՝ շատ ավելի նուրբ ու անորսալի կարա լինի էս քարոզչությունը, որի խնդիրը, սակայն, նույնն է մնալու՝ ահաբեկել մեզ, վախ մտցնել՝ համապատասխան հետևանքներով:
Հիմա, մեր անելիքը էս առումով:
Մեր թիվ մեկ խնդիրն այս պահին՝ Ադրբեջանին չեզոքացնելն է, ադրբեջանական բանակը որպես մեր դեմ օգտագործվող գործիք շարքից հանելն է:
Ըստ էության, սա միակ ռազմական գործիքն է, որը կարող են մեր դեմ օգտագործել: Մնացածի դեպքում մեր դեմ ուղղակի ռազմական գործողություն իրացնելը շատ խնդրահարույց է քաղաքական տեսակետից: Չնայած, եթե դա էլ լինի, էլի պետք է պատրաստ լինենք դիմադրելու՝ դա հնարավոր է:
Երկրորդ: Ադրբեջանի բանակի չեզոքացումից հետո, մենք արդեն պետք է նորովի խոսենք ռուսների, բայց նաև Թուրքիայի հետ: Այո՝ նաև Թուրքիայի՝ սա է ասելիքիս առավել վիճելի կետը: Բայց շատ կարևոր է:
Մենք մեծ հաշվով կռվելու չունենք ո՛չ ռուսների, ո՛չ էլ Թուրքիայի հետ: Ոչ թե նկատի ունեմ՝ հնարավորություն չունենք, այլ մեր կողմից այս պահին ո՛չ շահ, ո՛չ էլ իմաստ ունենք: Ի՞նչ ունեն իրենք, ունեն՝ երկուսն էլ:
Բայց երբ հաղթում ենք, և ձեռքից խլում ենք ամենահզոր գործիքը մեր դեմ՝ Ադրբեջանը, ապա նոր պայմաններում անպայման պետք է նորովի ճշտվեն բոլոր հարաբերությունները, որովհետև նոր իրավիճակ է ստեղծվեու ուժային:
Ու էստեղ շատ կարևոր է հենց Թուրքիայի հետ նույնպես խոսելը: Մենք որևէ պարագայում չպետք է դառնանք հերթական անգամ հակաթուրքական գործիք որևէ մեկի ձեռքում: Իսկ նման փորձեր կլինեն անպայման՝ մանավանդ տեսնելով մեր հաղթանակը: Այս ծուղակը շատ հեշտ է ընկնել, ու արդյունքում կորցնել ձեռքբերածը: Մեր թշնամին, մեր խնդիրն Ադրբեջանն է, գոնե այս պատմական փուլում:
Նաև ռուսների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար, մեզ անհրաժեշտ է խոսակցություն Թուրքիայի հետ: Որովհետև ռուսների թողտվությամբ՝ Թուրքիան մտավ տարածաշրջան, բայց ռուսները շուտով կարող են համտեսել իրենց սխալը, և այդ դեպքում փորձեն հենվել մեր բնական հակաթուրքականության վրա: Ամեն ինչ շատ արագ փոփոխելի է այս աշխարհում՝ մեր նոր պատմությունը վկա, թե քանի անգամ են փոխվել կոնֆիգուրացիաները հատկապես ռուս-թուրքական հարաբերություններում: Եթե այս պատմական դասը չենք առել, ուրեմն անհույս հիմարներ ենք:
Երբ ասում եմ խոսակցություն Թուրքիայի հետ, նկատի չունեմ «հաշտեցում», «ներում» և նման «վեհ» բաներ, որոնց չեմ հավատում: Պարզապես խոսակցություն՝ նոր դիրքերից, բա, ի՞նչ կա, տղերք, սկզբնական դիրքերից:
Կարևորը, սպասվելիք հաղթանակի ֆոնին, չընկնել ուղղորդվող հակաթուրքիա ալիքի մեջ: Այլ հանգիստ, հասկանալով, ինքնավստահ լուծել մեր խնդիրները: Խաղալ ազատ, անկանխատեսելի, սիրուն: Շարունակել զարմացնել ու խափանել բոլոր նմանատիպ հաշվարկները:
Հուսամ, ըմբռնումով կմոտենաք այս գրառմանը և կներեք նրա մի փոքր վաղաժամ լինելը:
Հ.Գ. Հիմիկվանցից արժի ուշադիր լինել Թուրքիայի թեմայի չափից ավելի շեշտադրմանը:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Մի բան գրեմ, որը գուցե տարօրինակ թվա, նաև՝ վաղաժամ: Կարող է այնպես պատահել, որ «խաղաղապահների», «բանակցությունների»…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Mittwoch, 30. September 2020