Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ դուք նկարում եք, ոնց ա ՀՕՊ-ը դռոն խփում ու քցում եք ինստագռամ, դուք չեք հասկանում՝ թշնամին դրանից ինչ ա շահելու, բայց ես հեսա կբացատրեմ։
Նախ ինքը կփորձի գտնել՝ որտեղ եք դուք ապրում, որովհետև հինգշաբթի իրիկունվա 11-ին դուք, երևի, տանն եք ու տնից եք նկարել։ Լիքը վախտ դուք ուղղակի ինքներդ եք գրում «Ավանում գմփաց», հետո կադրում հաճախ հայտնվում ա շենք կամ բլուր, որը դա հեշտացնում ա, եթե դա չի էլ լինում, իրանք ձեր անուն-ազգանունով մարդկանց տվյալները քրքրում են ընտրողների բազաներում, տարածքից ու նկարներից կամ տարիքից ելնելով, գտնում ամենահավանական նկարողների հասցեները, հետո՝ իմանալով, իրանց դռոնը կոնկրետ ուր էր ու որտեղից նկարել կարային, իսկ որտեղից՝ ոչ, էլ ավելի նեղացնում որոնման շրջանակը, տենց, հերթով զտելով, պարզում, որ վիդեոն բեռնել ա, ասենք, Արմեն Գրիգորյանը Ավանի Դուրյան թաղամասի էսինչ հասցեից։
Հետո վեկալում են մեր Արմենի նկարած վիդեոն ու հասկանում՝ դռոնի կետը ու Արմենի գտնվելու կետը իրար վրա ինչ հեռավորության վրա էին ու ինչ անկյան տակ էր Արմենը նկարում դռոնը ու դրա խոցման պահը։ ֆիքսում են, որ Արմենը պայթյունից, ասենք, 2 կիլոմետր հեռու էր, դռոնն էլ նկարել ա հյուսիս-արևմուտքից։ Հետո նայում են՝ որ անկյան տակ դռոնին խփեց Արթուրի նկարած մեր ՀՕՊ-ի հրթիռը ու հասկանում, որ հրթիռն էկել ա արևելքից։ Էնտեղ իրանք Արմենի վիդեոն փակում են ու հանում իրանց ձեռի տակ էղած տվյալները, ասենք, ԲՈՒԿ հրթիռի թռիչքի արագության ու հետագծի առանձնահատկությունների մասին, ու տենց հիմնավոր ենթադրում են, որ էդ հրթիռի արձակման կայանն էկել ա, խոսքի, հյուսիս-արևելքում, 20 խոցման կետից ոչ մոտիկ քան 20 ու ոչ հեռու քան 23 կիլոմետրի վրա։
Դրանից հետո «ԱզեռՍքայ» տիեզերական արբանյակը լուսանկարում ա էդ 3 քառակուսի կիլոմետրը, ու մեր թշնամին իմանում ա, որ էսինչ կետում կանգնած ա ԲՈՒԿ-ի արձակման կայանք։ Պրիչոմ էս սաղ սենց գեղավարի ձևերով անում են ասենք լրագրողները (նյու յորք թայմսը, ասենք, էս պիզդեց տարվա ամենասկզբում պարսիկների կողմից ՏՕՌ-ով ուկրաինական բոինգը խփելու վիդեոյի իսկությունը ապացուցել էր՝ պարզապես բազմապատկելով ձենի արագությունը պայթյունը էրևալու ու ձենը լսվելու միջև անցած ժամանակի վրա), իսկ հետախույզների մոտ դրա համար ծրագրեր ու ալգորիթմեր կան գրած։ Էսօր բռնել են մի հատ զինվորական, որը ադրբեջանցիներին տարիներով ինֆո էր սլիվ արել, բայց Ադրբեջանը կորուստը չի զգա, որտև Արմենը նույն բանը իրանց տվեց, էն էլ ձրի։ Ու հաջորդ անգամ դռոնը մեր ՀՕՊ-ի վրա կգա, կամ Արմենի տան վրա։
Բայց կա թշնամուն խաբելու պարզ ձև․ մյուս անգամ, երբ վերցնում եք հեռախոսը, որ ՀՕՊ-ին վերաբերվող բան նկարեք-գցեք ֆեյսբուք, նկարելուց էդ հեռախոսը ոչ թե ուղիղ եք պահում, այլ պտտում եք 180 աստիճան ու կոխում եք ձեր ոռը։ Դուք, վստահաբար, ոչ Սփիլբերգն եք, ոչ էլ Յուրի Դուձը․ համաշխարհային կինոն, բլոգոլորտը և լրագրությունը ոչինչ չեն կորցնի, եթե աշխարհը ձեր նկարած հույժ կարևոր շեդևրին անհաղորդ մնա»։
Երբ դուք նկարում եք, ոնց ա ՀՕՊ-ը դռոն խփում ու քցում եք ինստագռամ, դուք չեք հասկանում՝ թշնամին դրանից ինչ ա շահելու,…
Gepostet von Nikolay Torosyan am Donnerstag, 1. Oktober 2020