Մեկ քայլ առաջ նայելով:
Չի բացառվում նաև, որ հասունանա այն պահը, երբ պետք է դիմենք արդեն բուն Ադրբեջանի ժողովրդին: Եվ ոչ միայն փոքրամասնություններին:
Առաջին օրերին Ալիևը կռիվն անում էր Ղարաբաղի համար:
Հիմա ինքն արդեն զոհում է մարդկանց ոչ թե Ղարաբաղի, այլ իր անձնական իշխանության համար:
Նորմալ իրավիճակում՝ այսքան օրվա ձախողումից հետո, ոչ այնքան մեծ երկրի քաղաքական առաջնորդը պետք է դադարեցներ պատերազմը, քանի որ զոհերի քանակն արդեն չի կարող արադարցվել նույնիսկ տեղական հաջողության, էլ չենք ասում՝ ձախողման դեպքում:
Բայց Ալիևը շատ մեծ խաղադրույք է դրել: Ու հիմա արդեն իրա անձնական պրեստիժի, այլև՝ դիրքի հարց է:
Դրա համար արյուն է հոսում հայերի, բայց նաև թուրքերի:
Արդեն զուտ Ալիևի համար:
Այստեղ է նուրբ սահմանը քաղաքական առաջնորդի և հանցագործի:
Քաղական առաջնորդը բարդ պայմաններում կարող է ստիպված լինել պատերազմի որոշում ըդնունել, մարդկանց կյանքին վերաբերող որոշում ընդունել, վերցնել իր վրա պատասխանատվությունը:
Բայց նա վերածվում է հանցագործի, երբ քաղաքական նպատակն արդեն հասանելի չէ, բայց մարդիկ շարունակում են զոհվել, կամ եթե զոհերն արդեն չեն կարող արդարացվել նպատակով:
Այժմ Ալիևն արդեն անցնում է այդ սահմանը:
Նա հանցանք է գործում արդեն ոչ միայն հայերի, այլև սեփական ժողովրդի առաջ:
Եվ կախված հայկական հաջողությունների չափից, կարող է գալ այն պահը, երբ մեր հասցեատերը կդառնա արդեն ոչ թե հանցագործ Ալիևը, այլ Ադրբեջանի ժողովուրդը: Նա արդեն պետք է կատարի ընտրություն: Նախ՝ ի՞նչ անել հանցագործի հետ: Երկրորդը՝ խոսել մեզ հետ, թե չխոսել:
Բայց մենք որոշակի պահից և որոշակի իրավիճակում պետք է դիմենք: Բանակցել ոչ թե Ալիևի, այլ Ադրբեջանի ժողովրդի կամ նրա նոր ներկայացուցչի հետ:
Կրկնեմ, սա որոշ պայմաններում և որոշ իրավիճակներում:
Հրանտ Տեր-Աբրահամյանի էջից:
Մեկ քայլ առաջ նայելով: Չի բացառվում նաև, որ հասունանա այն պահը, երբ պետք է դիմենք արդեն բուն Ադրբեջանի ժողովորդին: Եվ…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Freitag, 2. Oktober 2020