
1920 թվի վաղ աշնանը, մի պահ կար, երբ Նժդեհի վերահսկողության տակ մնացել էր միայն Մեղրին՝ մի քանի գյուղերով:
Թշնամին գրավել էր Գորիսը, Ղափանը, Սիսիանը:
Մեղրիում Նժդեհը երեք կողմից շրջապատված էր ռուսների, թուրքերի, թաթարների կողմից, և միայն մի կողմից պարսկական սահմանն էր: Մյուս հայկական ուժերից լրիվ մեկուսի էր:
Որևէ հույս չկար:
Բայց մինչ Ղարսի ճակատում հայկական բանակը պարտվում էր, Նժդեհն իր հաղթանակն էր կերտում՝ հենված ընդամենը 5-6 գյուղի վրա:
Այդ ժամանակ է նա գրում իր հայտնի Խուստուփյան կոչերը ղափանցիներին:
40 օր է տևում կռիվը:
1920-ի հոկտեմբերի 5-ին՝ Նժդեհն իր վերջին կոչն է հղում ղափանցիներին՝ զգուշացնելով, որ գալիս է:
Հոկտեմբերի 10-ին արդեն վերագրավում է Ղափանը:
Նոյեմբերի 18-ին Գորիսը:
Բոլշևիկներն ու թուրքերը վտարված էին Սյունիքից:
Սա անհավաալի է, բայց փաստ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
https://www.facebook.com/ustahrant/posts/10223978058823561