Ո՛չ թուրքական ապրանքներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ո՛չ թուրքական ապրանքներին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ստեղծված իրավիճակում մեզանից յուրաքանչյուրի պարտքն է սատար կանգնել մեր պետությանը, մեր բանակին և Արցախին:

Այս օրհասական պահին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կոչ է անում հայազգի բոլոր գործարարներին դադարեցնել թուրքական ծագման ապրանքների գնումը և առավել ևս ներմուծումը Հայաստան՝ այդ կերպ չնպաստելով մեր հակառակորդի զինմանը:

Այս դժվարին իրավիճակում կարևոր է գիտակցել, որ մեր յուրաքանչյուր դրամը թուրքական բյուջեում վերածվում է զինամթերքի, որը մշտապես կիրառվում է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հարող ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության և սահմանապահ զինվորների դեմ պատերազմական գործողություններում:

Նույնիսկ փոքր այլընտրանքի դեպքում հորդորում ենք գնել տեղական արտադրանք՝ նպաստելով մեր հայրենքի ու բանակի հզորացմանը:

Մեր հայրենիքի ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս, և հետևաբար եկե՛ք յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում կանգնենք մեր պետության և Արցախի անկախ Հանրապետության թիկունքին: