Մեր հեռանկարները:
Ռազմական փորձագետ չեմ, դրա համար զուտ ռազմական առումով չեմ կարող շատ բան գնահատել մանրամասներով:
Բայց պարզ է, կարծես, հետևյալը:
Պատերազմի երկարումը նշանակում է, որ զուտ ռազմական գործոնների հետ ամեն օր ավելի ու ավելի կարևոր են դառնում քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն, հոգեբանական, կառավարչական, գաղափարական, ազգային, մնացած բոլոր գործոնները:
Միշտ էլ այդպես է:
Կարճաժամկետ պատերազում հնարավոր է արդյունքի հասնել գերազանցապես ռազմականով: Իհարկե հաշվի առնելով, որ ռազմականն էլ քաղաքականի և մնացածի արտացոլումն է: Բայց մի կարճ պահ զուտ ռազմականը դառնում է վճռորոշ:
Երկարաժամկետ պատերազմում արդեն չափվում են միմյանց հետ քաղաքական համակարգերը, ազգային հոգեբանությունը, տնտեսությունը, ֆինանսը, պետական ապարատը, քարոզչությունը և այլն:
Դրա համար, ի դեպ, բոլորդ պետք է հասկանաք, որ հիմա գնալով կարևորվում է ամենքիդ ջանքը՝ անկախ նրանի ճակատում եք, թե ոչ:
Մյուս կողմից՝ պետությունը պետք է հասկանա, որ մոբիլիզացիան միայն ռազմական չէ: Բոլոր կարող ուժերին պետք է հնարավորինս գործի դնի, մոբիլիզացնի, ոչ թե սպասի միայն կամավոր աջակցության:
Մենք ունենք այս երկարաժամկետ պայքարում և առավելություններ, և թուլություններ:
Բոլորի մասին մանրամասն չեմ խոսի հիմա:
Մեր հեռահար նպատակը, ոնց այս պահին տեսնում եմ այն է, որ պաշտպանվեք, դիմադրենք այնքան, քանի դեռ թշնամու ներքին համակարգերը սկսեն ճեղքեր տալ:
Դժվար է գնահատել դրա ժամկետները կամ հնարավորությունները: Բայց պարզ է, որ հիմա երկների, պետությունների, քաղաքական համակարգերի ու ամբողջ ազգերի կռիվ է, այլ ոչ միայն բանակների: Երկուսում էլ ուշ թե շուտ կլինեն ճեղքվածնքեր: Դրանք էլ կարող են վերաճել փլուզումների:
Մեր խնդիրն այժմ այն է, որ թշնամու ճեղքվածներն ավելի արագ ու ավելի ուժեղ լինեն քան մերը:
Եթե դա եղավ զուտ ռազմական խնդիրը հասկանալիորեն հեշտանում է, և պահանջում է նվազ զոհեր:
Ուրեմն, հիմա, կենտրոնացնել բոլոր ուժերը, սեղմվել, քարի պես ամուր լինել՝ բոլոր ճակատներում: Ու սպասել դիմացինի թուլացմանը:
Ի դեպ, այսքանով էլ չի ավարտվում խնդիրը:
Եթե պատկերացնենք լավագույն ելքը՝ Ադ-ի քաղաքական համակարգի փլուզում, միևնույն է դրանից հետո մնում են քաղաքական լուրջ խնդիրներ՝ Թուրքիայի հետ ինչ անելն օրնակ և մնացած բոլորը: Բայց այս պահի համար բավ է այսքանն էլ: Առաջ չենք ընկնում, բայց մտածում ենք:
Հ.Գ. Փողը, որ ցայսօր հավաքել ենք շատ քիչ է:
Առնվազն մեկ միլիարդի շեմը պետք է անցներ:
Նորից պետք է այդ ուղղությամբ գրոհ կազմակերպել:
Այս թեմային ցայսօր չեմ խառնվել, բայց կարծես, պահն է:
Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից
Մեր հեռանկարները: Ռազմական փորձագետ չեմ, դրա համար զուտ ռազմական առումով չեմ կարող շատ բան գնահատել մանրամասներով:…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Freitag, 16. Oktober 2020