Իրականում ես ափսուսում ու հիմա էլ խղճում եմ Ուկրաինայի ժողովրդին: Սա դասական օրինակ է նրա, թե ինչ կարող է պատահել պետության հետ, որտեղ չկան ինստիտուտներ և իշխանության է գալիս մեկը, ով ոչ միայն չի հասկանում գեո-քաղաքականությունից ու պետական կառավարումից, այլ նաև ընկնում է դրսից եկած հրահանգների և/կամ խորհուրդների ազդեցության տակ և սեփական պետությունն ու ժողովրդին արկածախնդրության ճանապարհին է կանգնեցնում:
Բոլորիս պարզ է, որ Թուրքիան կօգտագործի Ուկրաինան և առաջին հերթին ընդդեմ Ռուսաստանի և դեն կշպրտի: Կասկածներ ունեմ, որ Զելինսկին այս քայլին է գնացել Սահակաշվիլու խորհուրդներով, ով ատում է Ռուսաստանը, նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից կառավարվող սուբյեկտ է, և թուրքերի հետ նույնիսկ կկենակցի, միայն թե փոքր ինչ վնաս տա Ռուսաստանին:
Այս ամենը կարծում եմ մեր տարածաշրջանի համար էլ ավելի մեծ ռիսկեր է առաջացնում, ոչ պակաս վտանգավոր, քան 20-րդ դարի սկզբին ծագած, հրեա Լև Տրոտսկու (ով կոմունիստական հեղափոխության արտահանման գաղափարի հեղինակն էր) և վրացի Իոսիֆ Ստալինի` մեկ այլ հրեայի գլխավորությամբ, նախ ռուսական կայսրությունում իշխանության բռնազավթման և հետո հարևան երկրների զավթման և սովետականացման գործընթացը: Ինչը նաև զուգորդվեց թուրքերի հետ, ի վնաս մեզ, հարաբերությունների հստակեցմամբ և տարածքների բաժանմամբ: Շատերիդ կթվա, թե չափազանցնում եմ, սակայն կարծում եմ ակնհայտ է, որ վտանգները օր-օրի մեր տարածաշրջանում ավելի մեծ են դառնում:
Չունենք այլընտրանք, քան առաջադեմ ռազմական արդյունաբերության ստեղծումը: Իսկ սրա համար առաջին հերթին ժամանակակից կրթական և առողջապահական համակարգեր պետք է ստեղծենք: Ինչքան շուտ սկսենք այս գործընթացները, այնքան մեզ համար լավ, ժամանակը մեր օգտին չի աշխատում և ակնհայտ է, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում:
Հովհաննես Ավետիսյանի էջից:
https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4031672906849388