«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ «Comedy Club»-ի անդամ, հաղորդավար, շոումեն Գարի Մարտիրոսյանը խոստացել էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանը գոլ խփի և հաղթի, ապա ինքը կսափրի գլուխը:
Եվ ահա երեկ «Յունայթեդն» ԱՊԼ-ի 15-րդ տուրում Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ հաղթել է «Տոտենհեմին», որից հետո Գարիկ Մարտիրոսյանը կատարել է իր խոստումը. նա սափրել է գլուխը:
«Մխիթարյանը խփեց, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց: Մարտիրոսյանն ասաց, Մարտիրոսյանն արեց»,- «Instagram»-ի էջում գրել է Մարտիրոսյանը: