Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակներում ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպումը, որն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 1:0: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խաղի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» Թվիթերի պաշտոնական էջում անկացված քվեարկության արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպման ավարտից րոպեներ առաջ լուրջ վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը:
Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագը գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում.
«Անհավատալի թիմային հաղթանակ էր: Առաջին գոլս «Օլդ Տրաֆորդում» նվիրում եմ աշխարհում «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին:
Շնորհակալություն ձեզ հաղորդագրությունների և աջակցության համար: Սիրում եմ ձեզ»: