Ադրբեջանական կայքերը գրում են, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության անդամները լոզունքներով են դիմավորել երգչին:
Ոչ անհայտ կազմակերպության անդամներն ադրբեջաներով և ռուսերենով վանկարկել են «Հայ Ֆիլիպ, կորիր գրողի ծոցը (ռադ եղիր)» («Армянин Филипп, проваливай!», «Erməni Filipp, rədd ol!»).
Արդյունքում համերգասրահում քաշքշուկ է առաջացել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև որից հետո վերջիններս բերման են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է asekose.am-ը:
Ի դեպ, այս համերգում Կիրկորովը խոսում է ադրբեջաներերով: