
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայտնի հեռուստամեկնաբան Ռոն Աթքինսոնը խոսել է Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլին:
«Մխիթարյանը խուճապի չմատնվեց, շատ արագ ներխուժեց տուգանային հրապարակ, չկորցրեց տեմպը և, չնայած մրցակցի պաշտպանի ճնշմանը, դադար վերցրեց և գրավեց դարպասը: Փայլուն գոլ էր, փայլուն գոլ: Մարդիկ կարող են շատ բան ասել: Նման դեպքերում դարպասապահները երբեմն անկյուն են նետվում, սակայն Հենրիխի հարվածն այնքան ուժեղ էր, որ այն հետ մղելու համար անհրաժեշտ կլիներ 5 դարպասապահ»,- ասել է Աթքինսոնը: