Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել. մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա. ԲԿ-ի փոխտնօրենը՝ 2 տարեկան երեխայի մահվան մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել. մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա. ԲԿ-ի փոխտնօրենը՝ 2 տարեկան երեխայի մահվան մասին

Մի շարք լրատվամիջոցներում դեկտեմբերի 10-ին հրապարակումներ եղան, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքաբորբից երկու տարեկան երեխա է մահացել: Տեղեկատվությունը ճշտելու համար Aysor.am-ը կապ հաստատեց բուժկենտրոնի ընդունարանի աշխատակցի հետ:

Aysor.am-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանի հետ:- Սպասեք երկուշաբթի օրվան, տնօրենը կպատասխանի բոլոր հարցերին: Հիմա ես ոչինչ չեմ պատասխանելու:

– Չե՞ք հաստատելու կամ հերքելու, այսինքն, մինչև երկուշաբթի տեղեկություն ունենալ չե՞նք կարող:

– Այո. Չեք կարող: Սպասեք, երկուշաբթի տնօրենը կլինի, ինքը ձեզ կպատասխանի:

Եթե տնօրենը տեղում չէ, այդտեղ պատասխանատու մարդ չկա՞:

– Ես եմ պատասխանատուն, բայց ես չեմ ուզում պատասխանել: Կգա տնօրենը, իրեն կհարցնեք, կպատասխանի: Մի գրեք, մինչև երկուշաբթի սպասեք: Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել:

– Մահ է գրանցվել:

– Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում, հետաքրքրվում:

– Մենք չենք նեղվում, Դուք պետք է նեղվեք:

– Մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա: Թոքաբորբով երեխան կարող ա և մահանա, ինչ արտառոց բան կա:

– Փաստորեն Դուք Ձեր խոսքում հաստատեցիք, որ մահ կա:

– Այդ մահը դու գիտես, որ կա, ե՞ս պետք է հաստատեմ: Երկուշաբթի օրը գլխավոր բժիշկը ձեր բոլոր հարցերին կպատասխանի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: