Եթե մարդիկ պնդում են, որ գիտեն խաղաղության ճանապարհը, նրանք պետք է ներկայացնեն դա՝ հնարավորինս մանրամասն
Advertisement 1000 x 90

Եթե մարդիկ պնդում են, որ գիտեն խաղաղության ճանապարհը, նրանք պետք է ներկայացնեն դա՝ հնարավորինս մանրամասն

Չկա էս աշխարհում մի բանական էակ, որ չուզենա խաղաղություն:

Բայց խաղաղությունն ուզելով ու բարի ցանկություններով չի աստատվում: Ոչ էլ կոչերով: Ցավոք այդպես է:

Հիմա ինչ են ուզում անել:

Ասում են՝ խաղաղությո՞ւն ես ուզում, թե՞ չես ուզում:

Պարզ է պատասխանը՝ այո:

Բայց չեն ասում, թե ինչպես են իրենք պատկերացնում խաղաղություն հաստատելը հենց այսօր, ի՞նչ պետք է արվի, որ խաղաղություն հաստատվի, կոնկրետ քայլերի ցանկ չեն ներկայացնում: Հենց դա նշանակում է, որ կեղծում են:

Հենց տեսնենք նման կոչ, գրառում հարցադրում:

Ու եթե չկա, չի նշված կոնկրետ ճանապարհ, քարտեզ, քայլ առ քայլ՝ թե ինչպես է գրողը պատկերացնում խաղաղության հասնելը, տվեք նրան այդ հարցը:

Եվ պետք է պատասխանի՝ կոնկրետ, հստակ, կետերով:

Եթե կոնկրետ մի քանի՝ իրար հետ տրամաբանորեն կապված կետերից ու հիմնավորված ծրագիր, ճանապարհ չի ներկայացնում:

Այլ օրինակ, լավագույն դեպքում, ինչ-որ մի քայլանի «լուծում է» առաջարկում, ուրեմն, գործ ունեք, որ թե անկեղծ խաղաղասերի հետ, այլ քողարկված այլ նպատակների քարոզի հետ:

Նույնը բանակցության մասով:

Դա էլ հենց այնպես չի լինում՝ ցանկությամբ:

Պետք է կոնկրետ նշի, ոնց, ինչպես, ինչի շուրջ է տեսնում:

Մի ալարեք, և հարցրեք:

Եթե մարդիկ պնդում են, որ գիտեն խաղաղության ճանապարհը, նրանք պետք է ներկայացնեն դա՝ հնարավորինս մանրամասն:

Հ.Գ. Ես իհարկե մոտավորապես գիտեմ, կռահում եմ, որոշ չափով տեղեկացված եմ (ստուգում եմ), թե իրականում իրենք ինչ ծրագիր են պատկերացնում: Հավատացեք, իրենք դա այս պահին հրապարակայնորեն ձեզ չեն պատմի: Բայց նաև հենց այդ պատճառով, մի ալարեք՝ հարցրեք:

Հ.Գ. 2 Այս պատերազմում Հայաստանի հատուկենտ պացիֆիստները, կամ նրանք, որոնք հարցն այլ կերպ են տեսել ու տեսնում քան մեզ իրենց հազարապատիկ ավելի լավ են դրսևորում, քան շատ քաղաքական խմբեր, որոնք տարիներ շարունակ ավելի մոտ էին «ոչ մի թիզ հողին» քան «խաղաղությանը»: Բայց դե հիմա դեմագոգիայի ժամանակներն անցնում են: Ես որևէ խնդիր չեմ տեսնում այսպես կոչված պացիֆիզմի հետ՝ Հայաստանն ազատ երկիր է, ու այստեղ մարդիկ ազատ են արտահայտվելու: Բաց խնդիր եմ տեսնում կեղծողների հետ, որոնք խաղաղություն են ասում հիմա, բայց իրականում պատերազմի պահին ներքաղաքական ծրագիր են քողարկում՝ խաղաղություն, բանակցություն անվան տակ:

Հրանտ ՏէրԱբրահամեանի ֆեյսբուքյան էջից

Չկա էս աշխարհում մի բանական էակ, որ չուզենա խաղաղություն: Բայց խաղաղությունն ուզելով ու բարի ցանկություններով չի…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Mittwoch, 21. Oktober 2020



Նման նյութեր