ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 8-ին արտոնել է ամերիկյան վարչակազմին այսուհետ «Մագնիտսկու» պատժամիջոց սահմանել ցանկացած երկրի, այդ թվում` հայաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կաշառակերության ու մարդու իրավունքները խախտելու համար։ Նախկինում ԱՄՆ «սև ցուցակում» էին հայտնվում միայն Ռուսաստանի քաղաքացիները, առավելապես՝ պաշտոնյաները։ Tert.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս նախագծով ԱՄՆ-ի նախագահը հնարավորություն է ստանում Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների տված հիմքերը հաշվի առնելով, պատժամիջոցներ սահմանել ոչ միայն ցանկացած երկրի պաշտոնյաների, այլ նաև հասարակ քաղաքացիների նկատմամբ՝կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար:
«Մեր թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարության անդամները կարող են այդ ցուցակում հանգիստ հայտնվել։ Նախորդ կառավարության անդամները համատարած ներգրավված էին փողերի լվացման, գումարները անարդյունավետ ծախսելու, կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է ներկա կառավարությանն, ապա կոռուպցիայի դեմ չպայքարելն էլ կարող է հիմք դառնալ պատժամիջոցների կիրառման համար»,- մանրամասնեց քաղաքագետը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: