Ակնհայտ է, որ Հմեյմիմում և Տարտուսում ռուսական ՀՕՊ զորքերը խաբել են ռազմավարներին, որոնք ռազմական գործողություններ են նախագծել ջիհադիստական խմբավորումների համար։ Սակայն այն բանից հետո, երբ 13 անօդաչու թռչող սարքերով հարձակումը լիովին ձախողվել է, մնացել են բազմաթիվ հարցականներ։
Բազմաթիվ հարցեր Սիրիայում 13 կամիկաձե դրոնների մասին
Հարցերն իսկապես շատ են։ Ինչպես են կարողացել ահաբեկիչ գրոհայինները դաշտային պայմաններում պատրաստել նման քանակությամբ մահաբեր մարտական սարքեր։ Որտեղի՞ց են նրանք ձեռք բերել տեխնոլոգիաներ և անհրաժեշտ դետալներ։ Եվ, ամենագլխավորը, ինչպիսի տեսուչներ և մասնագետներ են մշակել ռազմակայանների դեմ կամիկաձե դրոնների կիրառման գործողությունը։
Ամեն դեպքում փորձագետներն իզուր չեն խոսում մարտական գործողություններ վարելու մարտավարությունում նոր ձևի մասին (դրոնների կիրառմամբ), ինչպես նաև այն մասին, որ հազիվ թե հնարավոր է մշակել բարձր տեխնոլոգիաներ դաշտային պայմաններում` «ծնկած»։ Անհրաժեշտ է առնվազն գնել կամ նվեր ստանալ ՏՏ տեխնոլոգիաներ և պահեստամասեր, որոնք անապատում ամեն սաքսաուլի թփի տակ չես գտնի։
Իհարկե, ահաբեկիչները կարող էին պահեստամասերն անհրաժեշտ համակարգչային չիպերի հետ գնել ծպտված անձանց միջոցով և վճարել մասնագետներին` չարաբաստիկ անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Սակայն դրոն պատրաստելը դեռ գործի կեսը չէ։ Պետք է ծրագրավորել, անհրաժեշտ է տիրապետել կառավարման նվազագույն հմտություններին։
Չէ՞ որ դրոններն ամբողջ աշխարհի ահաբեկիչների կողմից սիրված Կալաշնիկով հրացաններ չեն կամ հին ու բարի «Ֆագոտ» հակատանկային խողովակ։ Պետք չէ խաբվել Ռուսաստանի ՊՆ–ի կողմից ներկայացված դրոնների արտաքին տեսքին։ Փայտե կմախքի և դրան կպչուն ժապավենով ամրացված շարժիչի ու նավիգացիոն համակարգի տեսքով խաբկանքը աչքին թոզ փչելու համար է։
Այդ հմուտ «տնային պայմաններում» պատրաստված կեղծիք կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր և խոցել թիրախը։ Անհավատալի է, որ նման դրոնն ընդունակ է այդ ամենին։
Ինչպես ասում են անգլիացիները, գտեք` ում է դա ձեռնտու
Իրականում այդ տեխնոլոգիաներին տիրապետող երկրներն այդքան շատ չեն։ Ավելի քիչ են նրանք, որոնք բարձր մակարդակի անօդաչու թռչող սարքեր են արտադրում և, միևնույն ժամանակ, շահեր ունեն նույն Սիրիայում։ Ամերիկա (բնականաբար), Թուրքիա, Իսրայել… Սիրիայում` սիրիա–իսրայելական սահմանից հեռու։ Դա հենց այնպես, ի միջի այլոց…
Օրինակ, հիշենք, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը մարտական գործողություններում նախկինում էլ են օգտագործվել։ Հետախուզում իրականացրել, երբեմն թշնամիների վրա ականներ ու նռնակներ գցել (կարելի է հիշել 3-4 տարվա վաղեմության դեպքը, երբ Աֆղանստանում կոալիցիայի զորքերին պատկանող անօդաչու թռչող սարքը նռնակ էր գցել հարսանիքի շքախմբի վրա)։
Հայտնի են դեպքեր, երբ դրոնների օգնությամբ համակարգվել է կետային թիրախի վրա ինքնաթիռների հրթիռային հարվածը. այդպես ոչնչացվել են գրոհայինների որոշ հրամանատարներ Աֆղանստանում, իսկ ավելի ուշ` Մոսուլում։ Դեպքեր են եղել, երբ նույն գործառույթը կատարել են հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք տիեզերքից նշան են բռնել թիրախի վրա։
Իրականում մենք գիտենք, որ ամերիկյան տեսուչները հիմա լրջորեն աշխատում են ջախջախված Իսլամական պետության մարտական խմբավորումների թափթփուկների հետ։
Կամ հիշենք Թուրքիան, որը նույնպես արտադրում է մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Անկարան հենց այդ գոտում, որտեղ տեղակայված են ռազմակայանները, իր լուրջ շահերն ունի, ինչպես նաև հավակնություններ ռուսների և իրանցիների նկատմամբ, որոնք օգնում են վերջնականապես ջախջախել հերթական ահաբեկչական խմբավորումը։
2016թ–ի Արցախում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունների հետհաշվարկ
Պետք է հիշել, որ ռազմական փորձագետները և վելուծաբանները ռուսական ռազմակայանների վրա կամիկաձե դրոնների հարձակումից հետո խոսել են սկզբունքորեն նոր մարտավարության մասին, որը կիրառել են ահաբեկիչները։ Բայց արդյո՞ք այն նոր է։
Չէ՞ որ մենք արդեն նման բանի բախվել ենք Հարավայի Կովկասում` Արցախում։ Պետք է միայն հիշել, որ այդ ժամանակ իսրայելական արտադրության դրոնի հարվածով ճակատին հարող գոտում ոչնչացվել է հայ կամավորներով ավտոբուսը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am