Ուրեմն, մեծ արագության վրա անվադողը պայթել է, մեքենան շուռ է եկել, ուղեւորները զոհվել են։
Վարորդը ասում է․
– Դե մեքենա ա, նորմալ ա, մի օր պետք ա պայթեր։
Տեսնում է, որ ուզում են իրեն ծեծեն, միանգամից «կրուտիտ» է լինում․
– Դե, «նախկինները» էնքան էին քշել, ռեմոնտի փողերը կերել էին, դղյակներ էին սարքել, յուղը չէին փոխել, դրա համար էլ ակը «պրոկոլ» էր տվել, պայթեց։
Բա չե՞ն ասի․
– Տեսար պրոբլեմ կար՝ չվերցնեիր մեքենան։ Այ անասուն, երկու տարի սաղ բյուջեն ձեռքդ էր, սարքեիր։ Գռդոն անելու ու մեքենայի վրա թիթեռ նկարելու փոխարեն դողերը սարքեիր։
Ու հանկարծ բոլորը գլխի են ընկնում․
– Այ լակոտ, կարո՞ղ ա դու քշել չգիտես։ Մեզ խաբում էիր, ասում, քշեմ, բոլորիդ հասցնեմ պայծառ ապագա։ Կարո՞ղ ա ուղղակի ուզում ես կայֆավատ լինես ու սելֆիներ նկարես։
Հ․Գ․ Եզովպոսը քաչալ էր, թոփալ էր, ինչ էր, բայց հրաշալի լեզու է ստեղծել։ Ուղղակի չէի պատկերացնում, որ անկախության 30-րդ տարում ստիպված ենք լինելու այդ լեզվով խոսել, ինչպես մարազմատիկ Բրեժնեւի ժամանակ։
Աղասի Ենոքյանի էջից:
Ուրեմն, մեծ արագության վրա անվադողը պայթել է, մեքենան շուռ է եկել, ուղեւորները զոհվել են։Վարորդը ասում է․- Դե մեքենա…
Gepostet von Aghasi Yenokyan am Donnerstag, 22. Oktober 2020