ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյան. Հողը թող թեթև լինի, անվեհեր ինքնազոհաբերությունն` լիովին արդարացված
Advertisement 1000 x 90

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյան. Հողը թող թեթև լինի, անվեհեր ինքնազոհաբերությունն` լիովին արդարացված

ԵՊՀ ռադիոֆիզիկայի արդեն ոչ շատ երիտասարդ դասախոսի տեղը այս պահին, դեռևս Երևանում է` լսարանում և բանակի համար տեխնոլոգիական աշխատանքների լաբորատորիայում` քանի դեռ պատերազմում վիճակը ծայրահեղ չի դարձել և քանի դեռ ամեն բան հուսահատ և կորստյան եզրին չէ:

Վիճակը ծանր է, բայց ծայրահեղ չէ, հուսահատ չէ և կորստյան եզրին էլ չէ:

Այս մարդիկ և ընտանիքները պետք է հասկանան, որ իրենք նաև թիկունքից ունեն պատերազմ վարելու, որ ամեն մեկն ըստ իր մասնագիտության, իր ծառայության ոլորտի պետք է մասնակցի այս պատերազմին: Եթե լավ, երիտասարդ, ֆիզիկապես հրաշալի վիճակում գտնվող զինվորին բերենք թիկունք, իսկ թիկունքի ռադիոֆիզիկոսին, ծրագրավորողին, բանակի համար հաց թխողին, զինվորական դերձակին և բոլոր բժիշկներին տանենք ճակատ` ամեն բան հունից դուրս կընկնի:

Պատերազմը նաև թիկունքից են վարում: Հատկապես այսպիսի պատերազմը:

Երբ պահը գա, բայց հուսանք որ այդպիսի ծանր պահ չի գա, ահել թե ջահել, կին թե տղամարդ, բանվոր թե ակադեմիկոս լինելու են ճակատամարտի մեջ` զենքը ձեռքին և արյուն են հեղելու:

Բայց ամեն բան իր ժամանակն ունի, իր տեղը և ամեն մարդ այս պատերազմում իր դերը պետք է խաղա:

Հիմա ո՞վ է ապագա ռազմական ինժեներներին ռադիոֆիզիկա սովորեցնելու, որքա՞ն նոր ռեսուրս ու ժամանակ է պահանջվելու` նոր այսպիսի մասնագետ ստանալու համար, քանի՞ տեխնոլոգիական ապագա զինվորից է Հայաստանը զրկվելու այս մեկ մահի արդյունքում:

Բոլորը պետք է մասնակցեն այս պատերազմին: Բոլորը: Բայց բոլորը պետք է իրենց կիրառությամբ ծառայեն, բոլորը պետք է ուժերի բաշխումն առավել մտածված և առավել արդյունավետ կատարեն` քանի դեռ բոլորի ժամանակը չի հասել, քանի դեռ չի եկել այն պահը, երբ պետք կգա բոլորին միայն ճակատում լինել:

Հուսանք այն չի գա:

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյան:

Առաջին օրից կռվում էր ճակատում:

Հողը թող թեթև լինի, անվեհեր ինքնազոհաբերությունն` լիովին արդարացված:

Փա´ռք մեր հերոսներին:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10221456692380012