Մի քանի տարի առաջ, երբ կրտսեր որդիս շատ փոքր էր, երևի մի 4 տարեկան, ընտանիքով մեկնեցինք Իրան այցելության նպատակով ու մի քանի շաբաթ հետո վերադարձանք։Երբ Մեղրիի սահմնակետ հասանք նկատեցինք լիքը մարդիկ էին և՛ հայեր և՛ իրանցիներ, ուստի Հայաստան մուտք գործելու համար պարտավոր էինք մի քանի ժամ սպասել, բայց որդիս՝ Վահեն, մի կես ժամ անցակետի սրահում սպասելուց հետո, չդիմացավ ու սկսեց բարձրաձայն լալ ու հեկեկալեն ասել.
֊ Ես Հայաստան եմ ուզում, ես Հայաստան եմ ուզում…
Սահմանի մյուս կողմում, Վահեի ձայնը լսեց մի հայ կին ոստիկան ու արձագանքեց.
֊ էդ ու՞մ բալեն ա էդպես մղկտալեն Հայաստան ուզում, թողեք առաջանա։
Ես ու կինս Վահեի հետ ուղևորների հերթերի միջով մի կերպ առաջացանք, իսկ Վահեն դա տեսնելով ուրախացավ ու արցունքները սրբեց։Երբ հասանք պասպորտ սեղանի մոտ նույն այդ ոստիկանը դուռը բացեց մեր առջև ու ներս հրավիրեց, շատ արագ մեր գործերը կազմակերպելով։ Այնուհետև Վահեին գրկեց ու ասաց.
֊ Ես քո ցավը տանեմ, միշտ Հայաստան ուզեցիր, միշտ Հայասան կանչիր, ուր էլ որ լինես։
Հետո Վահեին իր գրկից իջեցրեց ու ելքի դուռը ցույց տալով ավելացրեց. Ահա Հայաստանը, բարի գալուստ Վահե ջան, Հայաստանն էլ քեզ է ուզում։
Ժորժ Աբրահամյանի էջից:
Մի քանի տարի առաջ, երբ կրտսեր որդիս շատ փոքր էր, երևի մի 4 տարեկան, ընտանիքով մեկնեցինք Իրան այցելության նպատակով ու մի…
Опубликовано Jorj Abrahamian Среда, 4 ноября 2020 г.