Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբն աջակցել է Արցախին՝ կոչ անելով չլռել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը՝ թարգմանաբար ներկայացնելով հայտարարությունը։
Դրանում նշում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական եւ քաղաքական հովանու ներքո պատերազմ է սկսել Արցախի դեմ. «Ռմբակոծություններ եւ շարունակական հարձակումներ են տեղի ունենում ոչ միայն շփման գծում, այլեւ Արցախի եւ Հայաստանի գյուղերի ու քաղաքների վրա, որի արդյունքում կան հարյուրավոր զոհեր ՝ ոչ միայն զինվորներից, այլ նաեւ խաղաղ բնակիչներից:
Արվեստը եւ մշակույթը մարդկության կողմից ընկալվում է որպես քաղաքակրթության մարդկային կապի եւ զարգացման առավել կառուցողական ուժ: Արվեստը խախտում է ֆիզիկական եւ մտավոր սահմանները եւ կապում բոլորիս ՝ ապացուցելով, որ մենք հավասար ենք մեր ստեղծագործական եւ մարդկային տեսակով: Հայաստանում եւ Արցախում արվեստագետները այժմ պետք է զինվոր դառնան ՝ իրենց ընտանիքներին եւ հարեւաններին պաշտպանելու համար:
Ներկայումս բազմաթիվ ընտանիքներ գտնվում են անելանելի դրության մեջ եւ կորցնում են իրենց հայրերին ու որդիներին այս պատերազմում, քանի որ նրանց տներն ամեն օր ավերվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կրակահետքերի եւ անօդաչու թռչող սարքերի հրետակոծություններից:
Խնդրում ենք կիսվեք այս ուղերձով, իրազեկե՛ք մարդկությանն այս հակամարտության մասին, որպեսզի այն չմոռացվի: Կանգնե՛ք խնդրի քաղաքական լուծման միջազգային ճանաչման կողքին: Շնորհակալություն»:
#DresdnerSinfonikerSupportsArmenia
?? ?? Դրեզդենի սիմֆոնիկը աջակցում է Արցախին՝ կոչ անելով չլռել`
***Für Deutsch:…
Опубликовано ANPO/ Armenian National Philharmonic Orchestra Вторник, 3 ноября 2020 г.