Բայդենը պատրաստվում է նախագահելու․ նա գործարկել է «անցումնային ժամանակաշրջանի կայքը»
Advertisement 1000 x 90

Բայդենը պատրաստվում է նախագահելու․ նա գործարկել է «անցումնային ժամանակաշրջանի կայքը»

Ինչպես փոխանցում է ria.ru-ն, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործարկել է «անցումնային ժամանակաշրջանի կայքը»՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփից իշխանութան փոխանցմանը նախապատրաստվելու նպատակով, թեև նա դեռ չի հավաքել 270 ընտրիչների անհրաժեշտ ձայները։ Վերջին տվյալներով (9․07- Մոսկվայի ժամանակով)՝ նա ստացել է ընտրիչների 264 ձայն (49,1%)՝ Թրամփի հավաքած 214-ի (39,8%) դիմաց։

«Ամերիկյան ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու հաջորդ նախագահը։ Երկրի մի քանի նահանգներում դեռ շարունակվում է ձայների հաշվարկը։ Ճգնաժամերը, որոնց բախվել է երկիրը, բավական լուրջ են՝ համավարակից մինչև տնտեսական անկում, կլիմայի փոփոխությունից մինչև ռասայական անարդարություն, և անցումնային շրջանի թիմը կշարունակի նախապատրաստվել ամբողջ թափով, որպեսզի Բայդեն-Հարիս վարչակազմը կարողանա աշխատանքն սկսել առաջին իսկ օրը»,- ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկացրել է, որ առնվազն 150 հոգի, այդ թվում՝ գործող նախագահ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնակցում են իշխանության փոխանցման նախապատրաստմանը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին։



Նման նյութեր