Հարգելի բարեկամներ, ԵՊՀ-ում սովորելու տարիներին իմ շատ սիրելի դասախոս Ջոն Կիրակոսյանը անգլոսաքսոնականության կենսունակության հիմքը համարում էր մալթուսականությունը: Շատ տարիներ են անցել, բայց կարծիքը, առավել քան, արդիական է:
ԹՈՄԱՍ ՌՈԲԵՐՏ ՄԱԼԹՈՒՍ (1766-1834), ԱՆԳԼԻԱՑԻ ՏՆՏԵՍԱԳԵՏ, ՔԱՀԱՆԱԱվարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել աստվածաբանի գիտական աստիճան (1793)։ 1805-1834 թվականներին եղել է Արևելա-Հնդկական ընկերության քոլեջի ժամանակակից պատմության և քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր։
Մալաթուսը իր «Քաղաքատնտեսության սկզբունքներ» (1819) աշխատության մեջ հակադրվել է Դ. Ռիկարդոյի արժեքի աշխատանքային տեսությանը և պնդել, որ արժեքը որոշվում է արտադրության ծախսերով, իսկ շահույթի աղբյուրը ոչ թե աշխատանքն է, այլ ապրանքի արտադրման ժամանակ օգտագործվող հանքահումքայի ռեսուրսը։ Մալաթուս առավել հայտնի է «Ազգաբնակչության տեսության փորձ» (1798) աշխատությամբ, որտեղ աշխատավորների թշվառության պատճառը համարել է « հետամնաց ցեղերին պատկանող մարդկանց բացարձակ անասնական ավելացումը»:
Կարևորելով բնակչության վերարտադրության մեջ կենսաբանական գործոնների որոշիչ նշանակությունը, Մալթուսը պնդում էր, որ բնակչությունն ունի երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու միտում, իսկ գոյամիջոցներն ավելանում են միայն թվաբանական պրոգրեսիայով, որի հետևանքով բնակչության մի մասը մնում է անգործ ու քաղցած։ Այդ «ավելորդ» բնակչությունը, իբր, խախտում է հասարակության զարգացման բնականոն ընթացքը և, ըստ Մալթուսի, անհրաժեշտություն է դառնում այն վերացնել սովի, պատերազմների, համաճարակների և տարաբնույթ բախումների միջոցով։ Եթե դրանք չկան, ապա պետք է ստեղծել որպեսզի օգտագործվի նրանց բնական ռեսուրսները:
1950-ական թվականներին նեոմալթուսականությունը դրվեց քաղաքական արդիականացման հիմքում: Հենց այդ մոտեցմամբ նոր անկախացած աֆրիկական երկրներում իրականացվող «մեխանիկական արևմտականացման» օգնությամբ անդրազգային կապիտալիզմը սկսեց, առանց սոցիալական պատասխանատվության քաղաքականության, շահագործել ազգային բնական ռեսուրսները…
Հենց այդ համատեքստում հակադիր կողմերի «հաշտեցման նկատառումներով» մշակվեց բանակցությունների խաղային մոդելները…