Պայծառատես Անի Գրիգորյանի կանխատեսումները 2017-ի վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Պայծառատես Անի Գրիգորյանի կանխատեսումները 2017-ի վերաբերյալ

«Գալիք 2017 թվականը, ի տարբերություն նախորդ տարվա, բարենպաստ տարի է լինելու: Աքաղաղն իր կանչով հայ ժողովրդին ու իրենց տներին բարօրություն կբերի»- Asekose.am-ի հետ զրույցում պայծառատես Անի Գրիգորյանը կիսվել է իր կանխատեսումներով՝ կապված 2017 թվականի հետ:

Անիի խոսքով՝ ինքը, ամենակարևորը, սահմանին լարված իրավիճակ չի կանխատեսում.

«Նախորդ տարի ես կանխատեսել էի, որ սահմանին լարված իրավիճակ է լինելու, ու եղավ: Այս տարի ես իսկապես սահմանում խաղաղ իրավիճակ եմ տեսնում: Բնական է՝ կլինեն կրակոցներ, և չի կարող լինել բացարձակ հանգստություն, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու: Մեր զինվորներն այնքան ուժեղ են, որ ինչ էլ լինի, մեկ է՝ մենք ենք հաղթելու, քանի որ այդպիսին է մեր հայ ազգի ճակատագիրը: Մենք ամուր ենք, և Աստված մեր թիկունքին է»:

Խոսելով երկրի ֆինանսական վիճակի մասին՝ Անին նշեց, որ ինքը վստահում է նորանշանակ վարչապետին.

«Ես ինքս վստահում եմ Կարեն Կարապետյանին: Որպես պայծառատես՝ ես տեսնում եմ, որ նոր վարչապետը մեծ հաջողություններ կբերի մեր երկրին, կբացվեն նոր աշխատատեղեր, ինչի արդյունքում մեր ժողովրդի վիճակը կբարելավվի: Ես վստահ ասում եմ Ձեզ, որ մոտավորապես 3 տարի հետո հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, մենք այն ազգն ենք, որն իրավունք չունի ո՛չ կործանվելու, ո՛չ կորչելու»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր