«Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի». Foreign Policy-ի անդրադարձն Արցախում «ամեն ինչ կորցրած» հայերին. tert.am
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի». Foreign Policy-ի անդրադարձն Արցախում «ամեն ինչ կորցրած» հայերին. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը. հեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու:

Անգամ մինչ այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարել էր պատերազմի ավարտի մասին, հայերը կորուստի զգացում ունեին:  Երեք կողմից մահմեդական հարևաններով շրջապատված քրիստոնեական երկրի և ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանություն հաղթահարելու համար պայքարող ժողովրդի ազգային հոգեվիճակում գերակշռում են էքզիստենցիալ վախերը: Ամենուր մարդիկ անհանգստացած  են, որ Թուրքիան, որը այս հակամարտությունում սատարում էր Ադրբեջանին և երբևէ պաշտոնապես չի ճանաչել 1915-ի մոտ 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը, փորձում է բնաջնջել նրանց:

«Այս շենքերը՝ հին շենքերը, կարևոր են այստեղի մարդկանց համար, ուստի մենք այստեղ ենք ՝ դրանք պաշտպանելու համար »,-ասել է Դադիվանքի ռուս խաղաղապահներից մեկը, ով խնդրել է իր անունը չհայտնել, քանի որ մամուլի հետ շփվելու իրավասություն չունի:

Ռուսական, և հետագայում գուցե նաև թուրքկան զորքերը իրենց այստեղ տեսնում են խաղաղապահի դերում: Բայց ոչ բոլորն են պատրաստ խաղաղության: Չնայած մարտական գործողությունները ավարտվել են, մասնագիտությամբ մեխանիկներ Արտակն ու Արարատը պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ:

Նրանք վախենում են, որ ադրբեջանական ուժերը կարող են փորձել ավելի շատ հողեր զավթել: Նրանք, ինչպես և շատերը, բարկացած են Փաշինյանի վրա` գործարքը ստորագրելու համար: Երևանում էլ ցուցարարները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

«Նա պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի»,-ասում է Արտակը:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Ամբողջությամբ՝ tert.am