«Իրատեսին» «Իմ քայլի» ուղարկած «հերքում-ինքնախոստովանություն» փաստաթուղթն ուսումնասիրելիս բացահայտվում է ևս մի մե՜ծ, մեղմ ասած, անհամապատասխանություն։
Խմբագրություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բառացի նշված է, որ բարերար Քրիստին Սիմոնն ամբողջությամբ կատարել է (իմա` մուծվել է) իր 1 միլիարդ 400 միլիոն դրամի խոստումը։ Բա՞յց…
Պարզվում է` այդ գումարը չկա «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի նվիրատուների ո՛չ 2019, ո՛չ էլ 2020 թվականի ցանկերում։
Կարծում ենք, հարցը կամա թե ակամա հայտնվում է պատկան մարմինների տիրույթում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Նման տեմպերով «իմքայլական» թավշյա «գերազնիվները», եթե շտապ չզրկվեն երկրի կառավարման լծակներից, ամենայն հավանականությամբ, կհասնեն ու կանցնեն տարիներ շարունակ իրենց «դեղինի» էջերից թմբկահարած առասպելական 4 միլիարդի սահմանը: