1996-ին Տեր-Պետրոսյանի համար ամենահեշտն էր ասել՝ ազատագրել ենք պատմական սուրբ հայրենիքը, չենք տալու ոչ մի թիզ հող ու փառքով հեռանար պաշտոնից։ Եթե կասեք՝ ուզում էր շարունակել պաշտոնավարել, նույնը կարող էր անել հինգ տարի անց ու փառքով հեռանար։ Տեր-Պետրոսյանի համար ևս երեք կամ հինգ տարի ստատուս քվո պահելը, վստահ եմ, բացարձակապես խնդիր չէր։
Բայց չստեց, կեղծ հերոս չձևացավ, փորձեց լուծել խնդիրը, փորձեց բացատրել խնդրի էությունն ու դա արեց առանց հոգնելու, արեց տասնամյակներ շարունակ։
Թույլ չտվեցինք 1998-ին, 2008-ին, 2017-ին, անտեսեցինք 2018-ին։
Մինչև օրս ներկա ու նախկին իշխանություններն ու նրանց կողմնակիցների մեծ մասը միայն մի հարցում են միասնական՝ ամեն գնով, ջանասիրաբար մերժել, ծաղրել, վատաբանել ու նսեմացնել Տեր-Պետրոսյանի արածը։
Մենք ուղղակի հոշոտեցինք էս հսկային։