Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում գրեթե բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն ու նրա թիմի ամբողջական հեռացումը իշխանությունից։ Միաժամանակ եւ բնական է փնտրտուք է ճգնաժամային վարչապետի ու նախարարների։ Բազմաթիվ անուններ են շրջանառվում, շատերն էլ ասում են կարեւորը անունները չեն, որակներն են։ Այդ բազմաթիվ առաջակների մեջ կան նաեւ անընդունելի առաջարկներ, որոնք, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնել, որովհետեւ այս պատասխանատու պահին կարեւոր է կրկին չսխալվելը։
ՀՀ Նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը, օրինակ, իր հետեւյալ պատկերացումներն է հանրայնացնում․ «Նորերը, իմ պատկերացմամբ, ոչ թե մարդիկ են, ում առաջին անգամ կտեսնենք կամ երիտասարդ են, այլ հայության ազգային ամբողջական ներուժից՝ աշխարհի 10 միլիոն հայերի ընտրանին են՝ պրոֆեսիոնալ «ճգնաժամերի կառավարիչներ»։ Այո, հենց 18-20 կամիկաձեներ, որոնք իրականում կարող են իրենց ապրած կյանքով եւ փորձով կառավարել ճգնաժամեր, իսկ թե որ երկրից կլինեն, այսօր ես չեմ կարող ասել, բայց խնդրում եմ դուրս եկեք միայն մոտ 2.5 միլիոն ՀՀ բնակչության ցուցակից, հատկապես ՀՀ պետ ռեգիստրում գրացված մոտ 82 քաղաքական կուսակցությունների ցանկից»։
Խիստ անընդունելի մոտեցում։ Այսինքն, առաջարկում է՝ «մի հատ էլ եկեք, սենց էքսպերիմենտ անենք, տեսնենք ինչ կլինի։»
Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, բերել մարդկանց, որոնք հայ են, ինչոր տեղ լավ մասնագետ են, բայց Հայաստանին ծանոթ չեն, ծանոթ են հոդվածներով, տեսանյութերով, կամ սրա նրա պատմածով, բերենք ու սկսեն ադապտացվելը այստեղին, մի երկու տարի էլ փորձեն մի բան անել, որ կամ ստացվի, կամ ոչ, վերջում էլ անուն կպցնեն, թե էս ի՞նչ ժողովուրդա, պլաստիկ շշերը չի առանձնացնում, դրա համար էս օրին ա։ Չէ, պարոնայք, շնորհակալ ենք, ձեզ պահեք։
2018 թվականին բերեցինք նոր մարդկանց, այսպես ասած՝ թարմ դեմքեր, որոշները իբր դրսում կրթություն ստացածներ էին, այլ, ավելի ազատական արժեքներով առաջնորդվողների, արեւմտամետների ու սորոսականների, ու ի՞նչ արեցին մեր երկրի գլխին։ Էքսպերիմենտ էր, արեցինք, ու գոհե՞նք։
Այդ դրսից բերածներից մեկն էլ Թեւան Պողոսյանի շեֆն է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այն ժամանակ էլ ասում էին, Լոնդոնից ենք բերել, դիվանագետ է, մեծահարուստ է, ունի լիքը կապեր, ԱՄՆ փոխնախագահի հետ պաչիկով բարեւ ունի, արքայազն Չարլզի հետ մոտ է ու ի՞նչ արեց։ Արմեն Սարգսյանը եւ իր կապերը, իր 3 տարվա պաշտոնավարման ընացքում Հայաստանին քանի՞ կոպեկի օգուտ է տվել։ Արմեն Սարգսյանը տարվա կեսը Հայաստանից դուրս էր, գործուղումների էր գնում, հանդիպում էր ինչոր գործարարների հետ, Հայաստան էր բերում միջազգային համաժողովներ, «Բոինգ» ու այլ խոշոր կորպորացիաների ղեկավարների։ Այդ ամենի արդյունքում քանի՞ ներդրում բերեց Հայաստան, ի՞նչ կոնկրետ օգուտ տվեց։ Բացարձակ ոչ մի օգուտ։ Արմեն Սարգսյանից միակ օգուտն այն է, որ նա հրաժարվել է իր աշխատավարձի՞ց։ Բայց արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք մենք երկրի նախագահից աշխատավարձ չստանալ ենք ակնկալում։ Ցնդաբանությու՛ն, կասեք, պաշտոնի նշանակվում են արդյունք տալու համար, ոչ թե աշխատավարձ չստանալու։ Ասում էիք Բրիտանիայում մոտ է թագավորական ընտանիքի հետ, այնտեղի քաղաքական էլիտաների հետ, այդ դեպքում ինչպե՞ս եղավ որ Բրիտանիան էր որը միակն էր, որ դեմ քվեարկեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում, տապալելով գոնե բանաձեւի ընդունումը, որ խաղաղություն կպարտադրեր Ադրբեջանին։ Հարց է առաջանում, բա էլ ո՞ր օրվա համար էին, Ձեր այդքան ծանրակշիռ կապերը։ Դրսի 10 միլիոն հայերի շրջանակից պեղած-բերած 4-րդ Նախագահը պաշտոնավարման ողջ ընթացքում երեք բանով է աչքի ընկել՝ երեխաների հետ պաղպաղակի համտեսման տեսանյութով, Ամուլսարի պահապանների հետ Քոչարի պարելով ու բարբեքյու պատրաստելով։ Հա մեկ էլ որ լուռ է մնացել բազմաթիվ կարեւորագուն ու վտանգավոր դեպքերում, հղում անելով թե՞ լիազորություն չունի։ Լիազորություն չունեիք, հայտարարություն կարայիք նաեյիք, ճիշտ ու սխալի ուղություններ կարող էիք տալ, կոչ կարող էիք անել երբ իշխանության մի ժյուղը մյուսին դրած հալածում էր, նման դեպքերը բազմաթիվ են։ Ձեզ ասեմ, այլ բանով նա չի մնա մեր հազարամյա հիշողության մեջ, մարդը այդպիսին է։
Քանի անդրադառնում ենք դրսից եկած իբր «մասնագետների», հիշեմ մեկ այլ դրսից եկածի՝ քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը։ Ի՞նչ արեց մեր ավիացիայի հետ, քանդեց հիմնահատակ, մեր ավիաընկերությունները հայտնվեցին եվրոպական սեւ ցուցակում, իսկ ամենապատասխնատու պահին թռավ իր հայրենի Դանիա, որտեղ իր տունն էր։ Մեկ ուրիշ դրսից բերված էլ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն էր, Ամերիկայից էր եկել։ Քանի՞ ամիս աշխատեց ու ի՞նչ արեց։ Ոչինչ, ոչ մի, օգուտ։ Մյուսին ասեմ, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Չգիտեմ ինչ արեց, բայց որ Սփյուռքի հետ մեր երկրի հարաբերությունները այսքան վատ չեն եղել, երբեք, Սփյուռքի ներուժը այսքան սակավ չի ներգրավվել, ինչքան այս պատերազմի ժամանակ էր, սա եւս փաստ է։
Հա, մի թեմա էլ կար 2018-ին դեռ, թե իբր հեսա մեծագույն հայազգի տնտեսագետ Աջեմողլուն մեր տնտեսությունը տեսեք ինչ է անելու, պայմանավորվել ենք, բան։ Հետո պարզվեց մարդը փող էր ուզել, որ տեսական ծրագիր գրեր մի հատ, մի հատ էլ հյուրախաղերի գար վարչապետի ու այլոց հետ նկարվելու, լավա ֆայմել են, չտվեցին, նա էլ, բնականաբար չեկավ։
Պարոնայք, Հայաստանը փորձադա՞շտ է ձեզ համար, ամեն մեկին բերենք մի երկու ամսով ռեզյումե հարստացնի ու գնա՝ երկրին մազաչափ անգամ օգուտ չտալով։ Դու՛ք լուրջ մտածում եք, որ Հայաստանը նման էքսպերիմենտների ռեսուրս ունի՞։ Ունի՞ Հայաստանը դրա ժամանակը, փողը, նեռվը եւ այլն։ Դասականի ասած Հայաստանը հո որբի գլուխ չէ՞, որ ով հասնի՝ խուզի։
Հայաստանում պետք է պաշտոնյա աշխատի մարդ, որը Հայաստան չի գալիս որպես խոպան, պետք է պաշտոնյա լինի մարդ, որի տունը Հայաստանում է, երեխաները Հայաստանում են, որը ծանոթ է Հայաստանին, Արցախին, ամագ ունի, որը դողում է իր հայրենիքի համար, որովհետեւ իր տունն է։ Զարեհ Սինանյանը, շուտով պաշտոնից կզրկվի, ինչ է ձեզ թվում, որտե՞ղ է ապրելու այդուհետ։ Ճի՛շտ եք, Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, ոչ Երեւանում, ոչ Գյումրիում, ոչ էլ առավելեւս Ստեփանակերտում։ Նույնն էլ Տաթեւիկն է անելու, Ռեվազյան, նույնը՝ Արմեն Սարգսյանը։
Մենք չունենք երկիր, որի հետ խաղ էր եւ փորձարկումներ պետք է անենք։ Մենք կուշտ ենք փորձերից։ Մենք տարիներ շարունակ ապացուցել ենք, որ ունենք կադրեր, որոնք մեր երկիրը կարող են վերականգնել, տնտեսական աճ բերել։ Մենք ունեցել ենք ու ունենք նման կադրեր, պարզապես պետք չէր սեւերի ու սպիտակների բաժանել։ Չէր կարելի արտաքինգործոց փոխնախարար նշանակել իր կենսագրությունում առաջին անգամ աշխատանքի, դա բարոյալքեց այդ ամբողջ համակարգը, մասնագետներին զրկելով որեւե ստիմուլից։
Մենք չենք կարող իշխանության ղեկը մարդկանց տալ, որոնց չենք ճնաչում, չենք տեսել իրենց արած գործը, արդյունքը։ Մենք այլեւս դատապարված ենք, միմիայն ճիշտ որոշումներ կայացնելու, որոնք հիմնված կլինեն կառավարողների ոչ թե, արհեստածին՝ սիրում ենք, չենք սիրում, կամ ընդունում ենք, չենք ընդունումի վրա, այլ կարո՞ղ է, թե՞ ո՛չ, սկզբունքի։ Կրկնում եմ՝ մեր երկիրը փորձադաշտ չէ»։