ՌԴ ՆԳՆ-ն հաստատել է, որ Պետերբուրգի Պրոլետարների փողոցում 38-ամյա տղամարդը պատանդ է պահում իր երեխաներին և սպառնում է նրանց կյանքին։
Ավելի վաղ միջադեպի մասին հաղորդել են ԶԼՄ-ները։ «Տղամարդը փակվել է բնակարանում, որտեղ, նախնական տվյալներով, կա վեց երեխա, և սպառնում է նրանց կյանքին «,- ТАСС-ին հաղորդել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ տղամարդը հարբած է, նրա մոտ կացին կա, հնարավոր է՝ վիճել է կնոջ հետ։
«Նախնական տվյալներով՝ տղամարդը կնոջը տնից վռնդել է և վեց երեխաների հետ փակվել է բնակարանում ու սպառնում է սպանել նրանց»,- Интерфакс-ին հաղորդել է անանուն աղբյուրը։
Պետերբուրգի ոստիկանությունը բանակցում է հանցագործի հետ, նրա պահանջներն անհասկանալի են։ Փոխանցում է BBC-ն։