«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանին առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։ Տեղեկությունն ստուգելու ու նրա դիրքորոշումը պարզելու համար «Փաստինֆո»-ն հեռախոսակապ հաստատեց Քոչարյանի հետ, սակայն նա չմեկնաբանեց տեղեկությունը՝ նշելով, որ այժմ դրա ժամանակը չէ ։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Փաշինյանի օրակարգում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնանկությունը, սակայն վերջինս չի գտնում թեկնածու, Փաշինյանին մերժել են անգամ «Իմ քայլի» պատգամավորները։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ մեր տեղեկություններով նախարարի պաշտոնն առաջարկվել է նաեւ Նիկոլայ Բաղդասարյանին, որը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։ Լսելով հարցը՝ պատգամավորն ասել է, որ գտնվում է հիվանդանոցում՝ առողջական խնդիրների պատճառով եւ չի կարող որեւէ հարցի պատասխանել։