Բաց նամակ վարչապետին. «Եկեք աշխատավարձի հարկերը մի փոքր կրճատենք ու ստվերը կկրճատվի»
Advertisement 1000 x 90

Բաց նամակ վարչապետին. «Եկեք աշխատավարձի հարկերը մի փոքր կրճատենք ու ստվերը կկրճատվի»

Ֆեյսբուքյան օգտատեր «Անկախ Հայաստանը» ֆեյսբուքյան իր էջում գրում է. «

Բաց նամակ վարչապետին. եկեք աշխատավարձի հարկերը մի փոքր կրճատենք ու ստվերը կկրճատվի:
Բարև Ձեզ պարոն Վարչապետ:

Մի հարց է մտքովս անցել ու ինձ թվումա մի բան կարելիա արվի:

Ձեր, մեր ու բոլորի համար գաղտնիք չի, որ մասնավոր հատվածի շատ գործատուներ ամեն ինչ անում է, որ երևացող աշխատավարձը քիչ տա ու, իհարկե, հնարավորինս քիչ աշխատող «ցույց տա» ու դրա պատճառը ոչ թե իր գաղտնապահ լինելը այլ հարկերի տոկոսների թվեր լինելը…

Էդքանից հետո գործատուն ստիպված վախենալով է աշխատում, որպեսզի հարկայինը պալիտ չանի իր ստվերը ու մեկ մեկ էլ դրա համար հարկայինի աշխատոեղին «լավություն է» անում՝ իրեն շլանգի տեղ դնելու ու ստվերը չնկատելու համար:

Այսինքն, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ գործատուն տալիս է շատ հարկ, քիչ աշխատող է ցույց տալիս/կամ աշխատավարձ/ ու վախվխելով է ապրում ու կոռուպցիան է զարգացնում ու ստվերն է ավելացնում:
Եթե աշխատավարձերի հարկերը վերանայեք, ապա մենք կունենանք՝ ստվերի կրճատում, աշխատավարձերի իրական թվի ցուցադրությունը, կոռուպցիայի կրճատում ու հոգին հանգիստ և արդար աշխատող տնտեսվարող ու ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ հանրագումարով ինքը կվճարի էնքան հարկ ինչքան հիմա՝ ստով:

Կհամաձայնվեմ, որ ասեք. «էհ ախպեր ջան, տրամաբանության հեշտ ես ասում, անելնա՝ դժվար», բայց վստահ եմ, որ մի բան կարելիա անել, քանի որ ոչ մի կոպեկ կորուստ չի ունենա պետ բյուջեն:

Կարճ ասած՝
Հնարավոր է այսպիսի բան՞
ԱՅՈ!!!
Կանե՞ք
Չգիտեմ »: