Մարինկա Խաչատրյանը «Գուշակիր մեղեդիի» սկանդալային թողարկման և Ավետ Բարսեղյանի հետ հարաբերությունների մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարինկա Խաչատրյանը «Գուշակիր մեղեդիի» սկանդալային թողարկման և Ավետ Բարսեղյանի հետ հարաբերությունների մասին. life.tert.am

Երեկ համացանցն ակտիվ քննարկում էր «Գուշակիր մեղեդին» հաղորդման հերթական թողարկումը, որին մասնակցում էին Գևորգ Մարտիրոսյանը, Մարինկա Խաչատրյանը և Գարիկ Սեփխանյանը: Այս եռյակը դժվարությամբ էր գուշակում երգերը, Մարինկան հասավ «Սուպեր խաղ», Ավետն էլ կատակեց, որ այսպիսի արդյունքի պատճառով ինքը կկախվի:)

13872943_1815284452049798_732133707868107887_n

Այս խաղը լայն տարածում գտավ համացանցում, շատերը համարում են, որ Մարինկան խայտառակել է իրեն: Tert.am Lifeն այս թեմայով զրուցեց սերիալային դերասանուհու հետ:

12647480_1739215389656705_925498887265571329_n

«Շատ ուրախ եմ, որ կարողացա ժպիտներ պարգևել իմ շատ սիրելի հեռուստադիտողներին: Չեմ ուզում ինձ գովել, բայց երևի որոշ չափով կարողացա ապահովել հաղորդման դիտելիության քանակը:) Սա ընդամենը շոու է, որին մասնակցեցի շատ անկեղծ, ինչու ոչ, նաև հաղթեցի: Կարծում եմ՝ մասնակցությունը պետք է լինի նաև հետաքրքիր, ոչ ստանդարտ ոճում: Ինձ համար նաև այս առումով էր հետաքրքիր մասնակցելը,- ասաց նա ու հավելեց,- մաղթում եմ, որ հանդիսատեսը միշտ ժպտա և լինի դրական»:

Անդրադառնալով իր և Ավետ Բարսեղյանի հարաբերություններին՝ Մարինկան նշեց, որ հաղորդավարի հետ ծանոթացել է այս թողարկման նկարահանումների ժամանակ: «Ինձ մոտ ոչ մի նեղացածություն չկա: Ես շատ սիրում եմ Ավետ Բարսեղյանին և իր գործունեությունը: Ցանկանում եմ իրեն բարի եթերներ: Շատ նորմալ և դրական հարաբերություններ ունենք: Ոչ մի խնդիր չի եղել: Մինչև հաղորդման տարածումը չէի էլ պատկերացնում, որ այն կարող է ընկալվել որպես ծաղրանք: Ես նման բան չեմ նկատել, ինձ համար դա նորմալ էր: Լինելով հայտնի մարդ՝ ես այս իրավիճակին նայում եմ շոուի տեսանկյունից»,- ընդգծեց Մարինկան: