Համացանցում ակտիվ քննարկումներ են ծավալվում երգչուհի Նունե Եսայանի հղիության վերաբերյալ։ Շրջանառվում է օրերս Թեհրանում արված մի լուսանկար, որտեղ Նունեն լայն զգեստով է։
Tert.am Life-ը փորձեց պարզաբանում ստանալ թեմայի մասին։ Երգչուհու ամուսինը՝ դերասան Ավո Խալաթյանը, նշեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին։
Ինքը՝ երգչուհին, հերքեց լուրերը՝ նշելով, որ նման բան չկա։