
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնի միջազգային մրցաշարում: Մրցաշարի 5-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 20-րդ քայլին:
Մյուս` Սո-Անանդ, Լագրավ-Կարուանա, Նակամուրա-Կրամնիկ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ադամսը հաղթեց Տոփալովին: