…Անհայտ մեկն ասել է. «Եթե կարողացար խաբել, դա դեռ չի նշանակում, որ դիմացինդ հիմար է, այլ որ քեզ վստահել էին ավելի շատ, քան դու դրան արժանի էիր»: Խաբված մարդկանց կարող ենք պայմանականորեն բաժանել չգիտակցված խաբվածների (ովքեր հավատում են) և կամավոր խաբվածների (ովքեր ուզում են հավատալ):
Աշխարհում հայտնի են մասսայական խաբկանքների բազմաթիվ օրինակներ, որոնց կարելի է համեմատել կրոնական աղանդների կամ առնվազն աղանդի տարրեր պարունակող երևույթների հետ:
Ժամանակի ընթացքում խաբվածներից շատերի «աչքերը բացվում են» (իհարկե, լինում են համառներ էլ), և նրանք ընկալում են ու հասկանում մարդու իրական ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ու իր կողմից իրականացվող ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (կամ անգործության) ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ:
Բնույթով աղանդ հանդիսացող շարժման մեջ, իհարկե, լինում են նաև հաշվենկատությամբ առաջնորդվողներ, ովքեր ունեն կամ ակնկալում են որոշակի շահ «ներսում» գտնվելուց` կլինի դա դիրք-պաշտոն, դրամական վճար կամ որևէ այլ օգուտ: Մարդկանց այս տեսակին հուզողը էմոցիոնալը չէ: Նրանք հարցին այլ կերպ են նայում, և նրանց դեմ «դեղամիջոցը» ակնկալվող շահի վերացումն է: Այդպիսինների մասին լավագույնս կիրառելի է ամերիկացի գրող Ափթըն Սինքլերի հայտնի խոսքը. «Մարդը դժվար է մի բան հասկանում, եթե իր շահը կախված է այն չհասկանալուց»:
Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ, ք. Հոնկոնգ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am