200.000 դոլարի օգնությունս կորել է Հայաստանում. ինձ սահման չտարան կռվելու. Ամերիկահայ բարերարը հիասթափված է. armday.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

200.000 դոլարի օգնությունս կորել է Հայաստանում. ինձ սահման չտարան կռվելու. Ամերիկահայ բարերարը հիասթափված է. armday.am

Սեպտեմբերի 27-ի՝ թշնամու անակնկալ հարձակումը կրկին համախմբեց հայությանը: Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները մեծից փոքր, ինքնակազմակերպվեցին՝ րոպե առաջ հայ զինվորին օգնություն հասցնելու, մեկը՝ հագուստով, մյուսը՝սնունդով, տեխնիկայով, գումարով և այլն: Ցավոք, 44-օրյա պատերազմում պարտվողի դերից բացի հայությանը բաժին հասավ հիասթափությունների մի մեծ շղթա:

Այդ հիասթափությունների և այլ մանրամասների շուրջ ArmDay.am-ի թղթակիցը զրուցել է Ամերիկայում բնակվող մեր հայրենակցի՝ Վարդան Մալխասյանի հետ, ով երբևէ չի եղել Արցախում, բայց պատերազմի առաջին օրվանից պատրաստ է եղել կռվել իր հայրենիքի համար և 200.000 դոլարի չափով օգնություն է տրամադրել բանակին, ինչը, ցավոք, հայտնի չէ, թե ում է բաժին հասել:

-Բարև Ձեզ , Վարդան, նախ,խնդրում եմ ներկայացեք, ինչո՞վ եք զբաղվում:

-Բարև Ձեզ: «Եվրո մոթորս, ավտոսրահի հիմնադիրն եմ: Ապրել եմ Կոնդում, ծառայությունս ավարտելուց հետո 2003 թվականից տեղափոխվել եմ ԱՄՆ:

-Վարդան, երբ սեպտեմբերի 27-ի հարձակման մասին լսեցիք, Ձեր զգացողությունների ու ձեռնարկած քայլերի մասին խոսեք, խնդրեմ:

-Զգացողություններս չեմ կարող նկարագրել: Չգիտեմ՝ ում համար էր անակնկալ այդ հարձակումը, բայց ինձ համար անակնկալ չէր: Թշնամին 30 տարի այդ օրվան էր պատրաստվում:

Անմիջապես որոշեցի պատերազմին մասնակցելու համար Հայաստան վերադառնալ: Ծնողներիս չէի կարող ասել, որ ուզում եմ կռիվ գնալ, պատճառաբանեցի, որ օգնություն եմ ուզում տեղ հասցնել:

-Վերադարձա՞ք Հայաստան:

-Ես ու էլի իմ ընկերներից շատերը պատրաստ էինք մեկնելու Արցախ, սակայն որոշեցինք ինքնակազմակերպվելու փոխարեն դիմել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որպեսզի օրենքով ,ՊՆ-ի կողմից մեզ ուղարկեն մասնակցելու մարտական գործողություններին: Ես նշել եմ, որ պատրաստ եմ ինքս գնել տոմսերը, հոգալ ծախսերը իմ ու իմ ընկերների, բայց մինչև օրս մեզ չեն զանգել:

Դիմեցի դեսպանատուն, սակայն պաատասխանեցին, որ զորահավաք կազմակերպելու հրաման չեն ստացել, սակայն ինձ մի հեռախոսահամար փոխանցեցին, և ասացին , որ կարող եմ այդ տղայի հետ խոսել:

Ո՞ւմ հեռախոսահամարն էր, պաշտոնյայի՞ մասին է խոսքը:

-Պարզվեց՝ ինձ նման մեկն է եղել, որ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պատերազմին: Այդ տղայի հետ 2-3 օր չկարողացա կապ հաստատել,երբ վերջապես պատասխանեց զանգիս, ասաց, որ այնքան շատ են զանգերը, որ չի կարողանում հասցնել պատասխանել զանգերին:

-Այսինքն, սփյուռքի մեր հայրենակիցները պատրա՞ստ են եղել գալ Հայաստան, մասնակցելու ռազմական գործողություններին:

-Այո՛, միայն 100 –ից ավելի մարդու ես եմ ճանաչում, և զարմանում եմ, որ մինչև օրս հայտարարում են, թե մեր բանակը կռվողի կարիք է ունեցել, , որ մեր զինվորները փախել են և այլն:

-Դեսպանատունը մինչև վերջին օրերն էլ զորահավաք չհայտարարե՞ց:

-Ոչ, ու ես որոշեցի, մինչև գալու հարցերը կարգավորելը օգնություն ողարկել բանակին: Ամեն տարի մասնակցում եմ Համահայկական հիմնադրամի դրամահավաքին, այս անգամ սրտացավությունս այլ էր, հնարավոր բոլոր միջոցներս ուղղեցի բանակին:

Ընկերներիս, ծանոթներիս , գործընկներներիս էլ, այսպես ասած, թասիբի գցեցի, ու մեծ թվով գումար հավաքվեց: Ծանոթներիցս միայն մեկը 250.000 դոլար հավաքեց ու փոխանցեց հիմնադրամին:

-Միայն գումարո՞վ եք օգնել:

-Ոչ, ես Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միոցներ, պարագաներ:

Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:

Քնելու պարկեր, հեռակառավարման սարքեր ,սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք , որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա:

Ամբողջությամբ՝ armday.am