Ես ազատամարտիկ տղա եմ, չեմ պատկերացրել, որ նման խնդիրներ կարող են լինել, որ մեր պետությունը մեզ մի կտոր հողի էլ չի արժանացնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի բնակիչ Շամշադ Մուսայելյանը, որի եղբայրը զոհվել է պատերազմում, սակայն հիմա եղբոր համար մահվան վկայական չեն տալիս:
Շամշադ Մուսայելյանը պատմեց, որ իրենք Չարենցավանից են, 1994 թվականին ընտանիքով տեղափոխվել են Արցախ, բնակվել` Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում: «Արդեն 27 տարի է` այնտեղ էինք ապրում: 2016 թվականի մարտական գործողություններին եմ մասնակցել, կամավոր ջոկատի հրամանատար եմ եղել, 2020 թվականին նույն ձև ջոկատ եմ կազմել, սեպտեմբերի 27-ի կեսօրին գնացել ենք Բերձոր, որտեղ մեզ բացատրեցին, որ 16 թվականի կռվի նման չէ, պետք է միավորվենք բանակի հետ: Մեր ջոկատն առանձնացավ, զինկոմիսարիատից գնացինք Ջաբրայիլ, իմ ջոկատի տղեքի կեսը մնաց Ջաբրայիլում, երեքիս բարձրացրին Արալեռ, առանձին զորամաս»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ եղբոր՝ Հայկ Մուսայելյանի հետ են բարձրացել Արալեռ: «Հոկտեմբերի 4-ին կեսօրին ԱԹՍ-ի արկից եղբայրս զոհվել է, ես վիրավորվել եմ, եղբորս իջեցրի Հադրութի հիվանդանոց, որտեղից ինձ շտապօգնության մեքենայով ուղարկեցին Ստեփանակերտ, որ ստուգվեմ, լուրջ բան չկար, սալջարդ էր ոտքի, ես իրենց բացատրեցի, որ չեմ մնալու հիվանդանոցում, պետք է բարձրանամ դիրքեր: Ամսի 4-ի երեկոյան արդեն եղբորս բերել էին Ստեփանակերտ, Ստեփանակերտից փակ դագաղով տարել էին մեր տուն՝ պետական կարգով, շտապօգնության մեքենայով»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am