Ավստրալացի դիվանագետ Մեթյու Գրիգսը Մելբուրնում տեղի ունեցած սպորտային քայլքի 50 կմ մրցաշարին եզրագիծը հատեց հայկական եռագույնը ձեռքին:
38-ամյա Գրիգսը հաղթանակից հետո գրկեց կնոջը՝ Լիլիթ Աթոյանին, ով միշտ իր հետ է եղել: Կես տարի առաջ Մեթյուն ծնկի վիրահատություն է ունեցել: Նրան բուժել են Հայաստանում:
Դիվանագետը կատակով նկատեց, որ բախտը բերեց, քանի որ մրցաշարին օլիմպիականները հանգստանալուց են եղել:
Կինը՝ Լիլիթը, Sputnik Армения-ի թղթակցին հայտնեց, որ շնորհակալ է իր հայ ընկերներից, և ամուսնու քայլը՝ եռագույնով եզրագիծը հատելը, կօգնի ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը, քանի որ Ավստրալիայում շատ քչերն են լսել Հայաստանի մասին:
ru.armeniasputnik.am
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը