Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է, որ ներկայիս սերիալներով դեգրադացվում է մի ամբողջ ազգ: «10 տարի առաջ էլ նույն դեգրադացիան էր, պարզապես ծագման երկրներն էին տարբեր, հիմա էլ հնդկականներն են, չէ՞»,- նշել է Ս. Սարգսյանը:
«Հիմա էլ հնդկական սերիալներն են, չէ՞». Սերժ Սարգսյան
| Դիտվել է`
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ հետաքրքրվեց կոմպոզիտորների միության` Դիլիջանում գտնվող տան ճակատագիրը, քանի որ այն ամբողջությամբ իր կարողությունները չի սպառում: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, որ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա պատրաստ են զբաղվել խնդրով:
Միաժամանակ նա նշել է. «Խնդիրն այն է, որ պետք է համապատասխան պայմաններ առաջարկեք` որևէ մեկը չի գալու առաջարկի, թե եկեք ես աշխատացնեմ այն: Եթե դուք պատրաստ եք գնալ բանակցությունների, ապա մենք նույնպես պատրաստ ենք ձեզ աջակցել: Այնտեղ պետք է միջավայր լինի, որպեսզի այդ հաստատությունը կարողանա նաև իրեն պահել»:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ