Brexit անգլերեն բառը, որը կազմվել Է Britain («Մեծ Բրիտանիա») և Exit («ելք») բառերի համադրությամբ, պաշտոնապես ներառվել է Օքսֆորդյան բառարանում: Այդ մասին հայտնել է Ассошиэйтед Пресс գործակալությունը:
Բառը հայտնվել է Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ երկրում անցկացված հանրաքվեից առաջ, որը տեղի է ունեցել հունիսի 23-ին, և արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում:
Օքսֆորդյան բառարանի մեկնաբանության համաձայն, Brexit նշանակում է «Միացյալ Թագավորության (առաջարկվող) ելքը Եվրամիությունից և դրա հետ կապված քաղաքական գործընթացը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: