
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երգչուհի Զարուհի Բաբայանի ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել, որի մասին նա չէր կարողացել ասել: Tert.am Life-ը կապ է հաստատել երգչուհու հետ, սակայն նա նշել է, որ չի կարող որևէ հարցի պատասխանել:
Երգչուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ երգչուհին վշտի մեջ է: Օրերս մահացել է նրա եղբոր երեխան: Նա 2 տարեկան էր: Մահվան պատճառը դեռևս պարզ չէ: