
Դերասան Սերգեյ Դանիելյանի և լրագրող Արման Սուլեյմանյանի նախաձեռնած «Քաղաքացիական ակտիվ քայլ» ( Ք.Ա.Ք) կուսակցությանը միացել են «SOS» նախաձեռնության տղաները:
Այս մասին Armday.am–ի հետ զրույցում ասաց Արման Սուլեյմանյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնող խմբի անդամները իրենց կսատարեն հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Նշենք, որ «Քաղաքացիական ակտիվ քայլ» Ք.Ա.Ք կուսակցություն հիմնելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել է դերասան Սերգեյ Դանիելյանը:
«SOS» նախաձեռնության անդամները իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր: Նրանք նաև ակտիվորեն քննադատում են գործող իշխանություններին:
armday.am