«Օրեր են եղել, որ փող չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել». Արմեն Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Օրեր են եղել, որ փող չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել». Արմեն Պետրոսյան

newmag-ը գրի է առել դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոնոլոգը Երևանի, քաղաքավարության, փողկապ կրելու անհարմարության ու լուրջ մարդկանց անհեթեթության մասին:

իմ քաղաքը

Ես շատ եմ սիրում Երևանը: 6 տարի Մոսկվայում ապրելիս էլ յուրաքանչյուր առիթով միշտ գալիս էի տուն: Չնայած պետք է օդանավով թռչեի, բայց դա էլ չէր խանգարում, որովհետև կարոտոմ էի իմ քաղաքը: Իմ երեխաներին էլ եմ փորձում դաստիարակել նույն ոգով, որպեսզի իրենք միշտ սիրեն իրենց քաղաքը: Հորս կորստից  հետո Երևանի հետ իմ կապն ավելի ամրապնդվեց, որովհետև նրա գերեզմանն այստեղ է: Երևանին մի քիչ հիվանդագին եմ վերաբերվում, ինձ վրա ազդում են տարբեր բաներ, օրինակ, մեքնենան վարելիս տեսել եմ, թե ուրիշ մեքենայի պատուհանից ինչպես են աղբ նետում գետնին, չեմ ալարել, իջել, խնդրել եմ, որ նման բան չանեն:

կարողացել եմ հրաժարվել

Ես իմ կյանքում շատ բաներից եմ կարողացել հրաժարվել: Հանուն իմ ընտանիքի հրաժարվել եմ Հայաստանում չապրելուց: 2001-ին կարող էի մնալ Ռուսասանում: Եթե մնայի, գուցե ֆինանսական առումով շատ ավելի լավ լիներ, բայց ես այսօր այստեղ ունեմ այն, ինչ կյանքում չեմ փոխի ֆինանսի կամ հաջողության հետ: Փառք Աստծո, մնալով այստեղ, ընտանիքիս շնորհիվ կարողացա շատ բանի հասնել: Ունեմ լավ թիմ, լավ աշխատանք, բնականաբար, չեմ կարող բողոքել: Կարողացել եմ հրաժարվել լավ հնարավորությունից, բայց նաև շատ բաներ եմ ձեռք բերել:

նոստալժի

Մենակ եղած ժամանակ պահեր են լինում իմ կյանքում, որ նոստալգիա եմ ապրում: Ես երջանիկ եմ այդ առումով, որովհետև ունեցել եմ շատ ուրախ ու հետաքրքիր երիտասարդ կյանք, որը սկսվել է 16 տարեկանից ու շարունակվել մինչև 27-ը: Իհարկե  չի նշանակում, որ միայն ուրախ օրերն են նոստալգիկ: Տխուր, դժվար օրերն էլ են հիշվում: Մեկ-մեկ նստում, հիշում ենք, թե ինչպես էինք մեկ ամսով համերգների գնում ու մեծ գումար վաստակում: Օրեր են եղել, որ փող չենք ունեցել, ուտելիք չենք ունեցել: Սոչիում երկու հոգով մոտենոմ էինք կրպակներին, մեկը խոսեցնում էր վաճառողին, մյուսը թխվածք էր վերցնում, որ տանի` 15 հոգով ուտելու: Թվում է` ծանր է եղել, դժվար, բայց դրանք անմոռանալի հիշողություններ են, որոնք դրական էներգիան են արթնացնում:

ինձ պակասում է

Բնավորության գծեր կան, որ չունեմ: Չգիտեմ` լա՞վ է դա, թե՞ ոչ: Օրինակ` չեմ կարողանում շատ կոպիտ խոսել մարդկանց հետ, որոնց հետ աշխատում եմ, ովքեր աշխատում են իմ ենթակայության տակ: Ինձ համար ամենատհաճն այն է, որ ստիպված եմ մեկին ասել` վաղվանից գործի չգաս, որովհետև սխալ ես թույլ տվել: Նույնիսկ իրենց գործած սխալի դեպքում չեմ կարողանում անել դա: Կոլեկտիվը, որտեղ ես աշխատում եմ, հենց դրա շնորհիվ որոշակի հարգանք ունի իմ հանդեպ, որը փառք Աստծո, չեն չարաշահում: Եթե սկսեն չարաշահել, նորից կզգամ բնավորության այդ գծի պակասը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: