Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որը մասնակցել է պատերազմին, նոր գրառում է կատարել՝ նշելով՝ այն ազգը, որը պատրաստ չէ մեռնել հայրենիքի համար, անպայման այն կորցնելու է։
«Ես վստահորեն համարյա ոչինչ կյանքից չեմ հասկանում ու ինչքան շատ եմ տեսնում, այնքան ավելի քիչ եմ հասկանում։
Ես հասկանում եմ կորուստի ցավը առանց պատմելու, մարդկային կորուստի, հազարավոր տղեքի, բայց չեմ հասկանում, երբ ասում են՝ «լավ է հանձնվեց, թե չէ բոլորը կզոհվեին»։ Իմ հարազատների, ծանոթների կեսը զոհվել են, ովքեր եկել էին, բայց իրանք գիտեին, թե ինչի համար են եկել։
Այն ազգը, որը պատրաստ չէ մեռնել հայրենիքի համար, անպայման այն կորցնելու է, ու միայն հանձնվելուց հետո պարզ դարձավ, որ մենք պատրաստ չէինք, մենք նաեւ պարտվեցինք այդ պատճառով, մենք ոգով էինք պարտված մինչեւ սկսելը, մենք մենակ հիմար-հիմար բաքվում թեյ խմելուց էինք խոսում, ոնց-որ հիմա անպատասխանատու քոմենթներ են գրվում տղաների կողմից, բայց նրանք պատրաստ չեն իրենց ասածի ետեւից գնալ, նրանք մենակ հեռվից վայրահաչել կարող են, իրական պատկերը մեր ազգի մեծամասնության, մենք դարձել ենք փախնելուց հայհոյողներ, բայց ոչ կռվողներ։
Երբ փոքր էի, մեծերից սովորել էի կարեւոր բան, թասիբի համար ծեծ ուտելը ամոթ չի, փախնել, վախենալն է ամոթ, մորթապաշտությունն է ամոթ։ Այդ ստորագրությունով չի, որ պարտվեցինք, մենք սեպտեմբերի 26-ին էինք արդեն պարտված, իսկ կապիտուլյացիան ընդամենը պատճառի հետեւանք էր։
Էս մի բուռ հայրենիքի համար քանի՞ անգամ են 5000-ներով որակով տղեք զոհվել, անհաշվելի ագամներ, ինչի՞, որովհետեւ հենց էդ մի բուռ հողը միշտ ավելի կարեւոր է եղել բոլորիս կյանքից, էլի կասեմ, ինձանից, իմ ծնողներից իմ երկու փոքր եղբայրներից, մենք գալիս գնում ենք, իսկ էդ հողը մեզ պահում է հազարավոր տարիներ արդեն, սաղ, թե մեռած, ինքը մեր մասին հոգ կտաներ, բա իրա մասին ո՞վ պիտի հոգ տաներ, մենք իրան մենակ թողեցինք, նեղացրեցինք, ուրախացանք, որ փրկվել ենք, դա փախնողի, մազապուրծ թուլամորթի հոգեբանությունն է հենց, որի պատճառով պարտվեցինք, եթե մեր համար Հողը կարեւոր լիներ, մեր ստամոքսի մասին այդքան չէինք անհանգստանա, եթե շատ խորանաք կհասկանաք, որ մի փոր ավել հաց ունենալու ակնկալիքը կործանեց էդ Հայրենիքը, եթե այդ որկրամոլությունը չլիներ, կունենայինք ղեկավար, որը ոչ թե մեր փորը լցնել կխոստանար, այլ մեր տունը անսասան կպահեր բոլորի մի փոր հացի հաշվին, մենք ունեցանք ղեկավար, որին արժանի էին մեր հոգիները, որ բանանը էժանացրեց, որ մեր պատմության մեջ ամենաանպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույնիսկ չէր կրակում, նա գիտեր, որ ձեզ ճոխությամբ կարելի է գնել, նա զինվորին սկսեց ավելի լավ կերակրել, որ կուշտ զոհվի, իսկ դուք դրան ծափահարեցիք։ Անհոգ եղեք, սնունդը տեղն էր, տղեքը` կուշտ»,- գրել է նա։