Ֆեյսբուքում հայտնի «Կույս կանանց միավորում» ՀԿ-ին ավելացել է «Կույս Տղամարդկանց Միավորում»-ը, որն իր աջակցությունն է հայտնել «Քաղաքական ակտիվ քայլ» կուսակցությանը:
«Ելնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակից «Կույս Տղամարդկանց Միավորում» ՀԿ-ի ղեկավար օղակը որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ։ Այն է՝ Հայաստանում այսօր տեղի է ունենում քաղաքական վերածնունդ, որը դժվար է չնկատել։ Քաղաքական որակի մի նոր շեմ է առաջանում, ինչի հիմքն է դնում «Քաղաքական ակտիվ քայլ» կուսակցությունը։ Մենք համոզված ենք, որ Ք.Ա.Ք.-ը վստահորեն կինտեգրվի քաղաքական էլիտայի մեջ, կխառնվի նրա հետ։ Այդ իսկ պատճառով մենք ևս հարկ ենք համարում սատար կանգնել Ք.Ա.Ք.-ին և մեր միավորման ամբողջ հզորությամբ աջակցել նոր քաղաքական միավորին»-«ԿՏՄ» Գերագույն Մարմնի ՔաղԲյուրոյի անունից գրված է «Կույս Տղամարդկանց Միավորում» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Համացանցում այս առիթով ոմանք այսպես են արձագանքել են՝ Կույս տղամարդկանց հայերենը չի հասնի երբեք կույս կանանց ոսկեղենիկ հայերենին:
Հիշեցնենք, որ «Կույս կանանց միավորում»-ն էլ հայտնի էր դարձել հատկապես այն ժամանակ, երբ այդ ՀԿ-ն «հայտարարեց» Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդին» միավորվելու մասին, իսկ ավելի ուշ պարզվեց, որ ոմանք նուրբ հումոր են արել, ՖԲ-ում էջ բացել եւ անգամ ՀՎ-ին անդամագրվելու դիմում ուղարկել»: