Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսում եմ լրջորեն անհանգստանալ ազգիս հայրենասերների համար։ Պարոնայք եւ տիկնայք, դեռեւս 1997 թվականի նոյեմբերի 1-ին, կրկնում եմ ուշ հասկացողների համար՝ ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ԻՆՆՍՈՒՆՅՈԹ թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել է «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որտեղ, ինչպեսեւ այսօր՝ պնդել է փոխզիջումների անհրաժեշտության մասին։
Ի տարբերություն քամու բերանն ընկած՝ առավոտյան պահանջատեր, կեսօրին ժողովրդավար, իրիկունը՝ տրոցկիստ, կեսգիշերին՝ ստալինիստ դարձող, այսպես կոչված, քաղաքական գործիչների, Առաջին նախագահը երբեք, կրկնեմ ՈՒՇ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ համար՝ ԵՐԲԵ՛Ք իր ընտրած ուղուց չի հրաժարվել։
Հիմա հարցս՝ էս ընչի՞ եք էսպես տափերովը տալիս ձեզ, ընչի՞ եք ընԳնավորվել, էդ ի՞նչ նոր բան եք իմացել, որ մինչեւ հիմա չգիտեիք։
Հո տաքություն չունե՞ք, գուլպաները քացախի մեջ թրջեք, քաշեք ձեր ոտքերին, երկու հատ էլ ասպիրին խմեք ու քրտնեք, գուցե ուշքի գաք»։