Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Մադրիդյան սկզբունքները, դուրս թողել Արցախը բանակցային գործընթացից` զրկելով հայկական կողմը Արցախի «Ոչ»-ից, եթե Հայաստանի վրա ճնշում գործադրվի:
Սերժ Սարգսյանը շարունակել է այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները` բազմիցս հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, բայց Ալիևը ապակառուցողական դիրքորոշում ունի:
Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է հողերի զիջում:
Հիմա կասեք ինձ, թե ի՞նչ բարոյական իրավունք ունեն այս երկուսի համակիրները քննադատելու Տեր-Պետրոսյանին (որը, ի դեպ, ոչ մի լծակ չունի այս հարցում) և գոռալու «հող հանձնողը դավաճան»))):