Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միայն նոր կարողացա ուշադիր լսել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ինձ համար այն ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանին ուղղված ճառ էր, մասնավորապես` միջազգային հանրությանը:
Նա խոսեց որպես նախագահ: Որպես երկիրը ղեկավարած մարդ, որը թե այն ժամանակ, թե հիմա ՊԻՏԻ պնդի, որ Հայաստանը չի ցանկանում պատերազմ, ձգտում է խաղաղության և պատրաստ է փոխզիջումների հանուն խաղաղության և բարեկեցության:
Միևնույն ժամանակ Ադրբեջանին հղված մեսիջը հստակ էր. եթե նոր արկածախնդրության գնաք, ապա անկասկած պարտվելու եք:
Գուցե սխալվում եմ, բայց մտահոգիչ տողատակ տեսա` Լավրովյան քարտեզի իրագործման շտապեցումը….
Պարզ չէր նաև այն հարցի պատասխանը, թե արդյոք առաջին նախագահի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը»: