Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Ձեր հեռախոսների վրա տվյալ վայրի ջերմաստիճանը ցույց տվող ծրագրերը ճիշտ են ցույց տալիս միայն Երևանի ջերմաստիճանը, քանի որ Զվարթնոց օդերևութաբանական կայանի տվյալները գնում է համաշխարհային օդերևութաբանական ցանց, մյուս բոլոր բնակավայրերի ցուցմունքները կոպիտ սխալ են»:
Այնուհետև տեղադրել է այս (ներքևում) լուսանկարը՝ գրելով. «Vivacell ընկերության 187 ծառայությությունը, որը տվյալ պահին ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, ճիշտ է միայն Երևանի համար, մյուս բոլոր բնակավայրերի համար հրապարակված ցուցմունքները 8-10 աստիճանով սխալ են»:
Հ.Գ. Նշենք, որ այս լուսանկարը նա տեղադրել է երեկ: