Նախնական տվյալներով երեկ՝ դեկտեմբերի 19-ին, երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կինը տարօրինակ վարքագիծ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սարալանջի գյուղապետ Արթուր Սարոյանը: Նրա խոսքով՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը ընդամենը երկու ամիս է Սարալանջ գյուղի դպրոցում ուսուցչուհի աշխատել: Նա նշեց, որ դպրոցի տնօրենը պատմել է, որ Մարինե Հովհաննիսյանը եղել է կրթված եւ խելացի ուսուցչուհի, սակայն, որոշ տարօրինակություններ է ունեցել:
«Տնօրենն ասում է՝ մեկ-մեկ առանց որեւիցե պատճառի սկսել է ուրախանալ, խնդալ: Բայց դե չեն մտածել, որ լուրջ կլինի: Ինքը ընդհանուր լավ, խելացի ուսուցչուհի է եղել, մեր դպրոցում շատ քիչ ժամանակ է աշխատել»,-ասաց գյուղապետը:
Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: