Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2002-ին դեկտեմբերին, երբ հյուսիս-արևելյան սահմանի վրա մեր տղերքը ահագին դիրքեր վերցրեցին թշնամուց, բան չխոսվեց, 2004-ին, երբ Բերքաբեր գյուղի մոտ մեր տղերքն ահագին առաջ գնացին՝ քար լռություն, 2014 ին, երբ Նախիջևանում լուրջ դիրքեր վերցրին՝ էլի այդքան չքննարկվեց, բայց այս տարի ապրիլին մեզանից վերցրեցին Լելե Թեփեն, այնպիսի վայնասուն ու քննարկվող թեմաներ բարձրացան, որ ակամայից քեզ զգում ես պարտված։
Փաստորեն ապրոպագանդան սկսել է ավելի լավ աշխատել, ո՞նց կարելի էր 800 հեկտարով էսպիսի նեգատիվ ու պարտվողական տրամադրություններ ստեղծել մեր երկրում։ Էս թեմայով լուրջ մտածել է պետք»: