Կանանց մոտ անմիզապահության զարգացման պատճառներն ու բուժման հիմնական միջոցները
Advertisement 1000 x 90

Կանանց մոտ անմիզապահության զարգացման պատճառներն ու բուժման հիմնական միջոցները

Անմիզապահությունը բավական տարածված խնդիր է, որը հատկապես հաճախ է ախտորոշվում 50 տարեկանից բարձր կանանց շրջանում։ Այս խանգարումը դրսևորվում է շատ տհաճ ախտանշաններով, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորն են խոսում դրա մասին՝ համարելով այն ինտիմ խնդիր։

Ինչպես նշում է Նյու Յորքի Long Island Jewish Forest Hills կլինիկայի ուրոլոգիայի բաժնի ղեկավար Քրիստոֆեր Հարթմանը, անմիզապահությունը համարվում է ծերացման անխուսափելի հետևանք, ուստի բազմաթիվ կանայք անգամ չեն էլ փորձում բուժվել, մինչդեռ ճիշտ մոտեցումը թույլ կտա ազատվել այս խնդրից։

Ինչը կարող է դառնալ անմիզապահության պատճառ

Լարվածության ժամանակ անմիզապահությունը պայմանավորված է լինում կոնքի հատակի մկանների թուլությամբ։ Սթրեսային անմիզապահությունը կանանց մոտ պայմանավորված է լինում բնական ծննդաբերությամբ, քրոնիկ փորկապությամբ ճարպակալմամբ ու թոքերի քրոնիկ հիվանդությամմ, մինչդեռ տղամարդկանց մոտ սթրեսային անմիզապահություն կարող է նկատվել շագանակագեղձի քաղցկեղի հետևանքով անված վիրահատությունից հետո։

Անխուսափելի անմիզապահության զարգացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում 50-ից բարձր տարիքը, նյարդաբանական հիվանդությունները, որոնց շարքին են դասվում Պարկինսոնի հիվանդությունն ու գլխուղեղի կաթվածը, ինչպես նաև միզուղիների վարակները։

Որոնք են կանանց մոտ անմիզապահության բուժման միջոցները

Սթրեսային անմիզապահությունը բուժվում է կոնքի հատակի մկանները մարզող վարժությունների միջոցով, ինչն օգնում է ամրապնդել միզուկը շրջապատող մկանները։ Բացի այդ, կարելի է նաև հատուկ ներարկումների կամ սլինգ-վիրահատություն կոչվող պրոցեդուրայի միջոցով մեծացնել միզապարկի սեղմանի փակվելու կարողությունը։

ԱՄՆ-ի կանանց առողջության պաշտպանության վարչության տվյալներով՝ վերոնշյալ վիրահատակ միջամտության ժամանակ միզուկի տակ տեղադրվում է սինթետիկ ցանց կամ հիվանդի մարմնի հյուսվածքներից մի կտոր, որը պահում է միզուկն ու թույլ չի տալիս միզապարկին շարժվել։

Ինչ վերաբերում է անխուսափելի անմիզապահությանը, ապա այն բուժվում է պահվածքի կարգավորմամբ, այդ թվում՝ որոշակի ժամերին միզելու սովորությամբ, օգտագործվող հեղուկի քանակության վերահսկողությամբ ու վարժություններով, ինչպես նաև դեղորայքի միջոցով, բոտոքսի ներարկումներով կամ նյարդային խթանիչներով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

tert.am